Պուտինն Էրդողանին հրավիրել է Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Ռուսաստան:
«Պուտինը Էրդողանին հրավիրել է աշխատանքային այցով առաջիկա օրերին այցելել Ռուսաստան: Հրավերն ընդունվել է»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան:
Նշվում է, որ երկու երկրների նախագահները հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը շարունակելու օգտին: