Պուտինն առաջարկել է ֆինանսական շուկա ստեղծել...

Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել ֆինանսական շուկա, որը կնպաստի Համագործակցության երկրների ընդհանուր մրցունակության բարձրացմանը, հաղորդում է ՌԲԿ-ը:

«Պետք է զարգացնել համագործակցությունն արժութային ոլորտում, համաձայնեցնել արժութային քաղաքականությունը: Իսկ եթե երբեւէ դա իրագործենք, ապա կարելի է խոսել նաեւ ընդհանուր ֆինանսական շուկա ձեւավորելու մասին», ասել է Ռուսաստանի նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ դա կնպաստի համընդհանուր մրցունակությանը:

Պուտինը նաեւ կարեւորել է ազգային արժույթներում հաշվարկների անցումը՝ որպես հիմնախնդիր հիշեցնելով առեւտրային պատերազմներն ու տարատեսակ սահմանափակումները: «Եւ, իհարկել, մենք պետք է երաշխավորենք ինքներս մեզ արժութային ռիսկերից»,-նշել է երկրի ղեկավարը: