Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել` առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար: Այս մասին հայտնել է themoscowtimes.com-ը:

Հանգստյան օրերին Պուտինը ներկա է գտնվել Night Wolves ակումբի կողմից կազմակերպված բայքերական շոուին, այն ժամանակ, երբ Ռուսաստանի մի քանի քաղաքներում անցկացվում էին բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: