Պուտինի վերջին հարվածը Հայաստանին

Այն որ Հայաստանի շրջափակումը  օրեցօր ավելի է խորանում նկատում են բոլորը բացի գործող իշխանություններից: Հայաստանի ՀՀԿ-ական իշխանություններին չի անհանգստացնում անգամ այն հանգամանքը, որը մեր չորս հարևանները և ռազմավարական դաշնակից ՌԴ-ն իրականացնում են տարածաշրջանային ծրագրեր, որոնք մեկուսացնում են Հայաստանը:

Հոկտեմբերի 30-ին  Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը: Բացմանը մասնակցում էր նաև ԵԱՏՄ անդամ Ղազախստանի վարչապետը: Երկաթգծի բացումից հետո իշխանությանը մոտ կանգնած փորձագիտական շրջանակները հայտարարեցին, որ այն չի նպաստում Հայաստանի շրջափակմանը՝ ավելին ստեղծում է նոր հնարավորութուններ ու Հայաստանը կարող է տարածաշրջանային այլ մեծ ծրագիր իրականացնել հարևան Իրանի հետ:

Իշխանությունների հրճվանքը և Իրանի հետ մեծ ծրագրեր իրականացնելու հայտարարությունները ընդամենը մեկ օրվա կյանք ունեցան: Նոյեմբերի 1-ին Թեհրանում հանդիպեցին Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Այս անգամ էլ քննարկվեց տարածաշրջանային հարցեր` այդ թվում նաև «Հյուսիս-հարավ» ադրբեջանա-իրանա-ռուսական այս նախագիծը:

Այս նախագիծը ևս Հայաստանը շրջանցող ճանապարհ է: Նշված նախագծի կյանքի կոչվելու դեպքում անիմաստ կդառնա հայկական «Հյուսիս-հարավ»  նախագիծը: Անիմաստ կդառնա, քանի որ հայկական «Հյուսիս-հարավ» նախագիծը շատ ավելի թանկ է ու Հայաստանը չունի միջոցներ, որպեսզի կարողանա նման մասշտաբի ծրագիր կյանքի կոչել: Հարևաններն էլ չեն ցանկանում Հայաստանի կոռումպացված ու արտաքին քաղաքականության մասով ոչինչ չորոշող իշխանություններին ֆինանսավորել: Փոխարենը կա Ադրբեջանը, որը կարողանում է քիչ թե շատ ինքնուրույն որոշումներ կայացնել ու ունի ֆինանսական միջոցներ:

Ռուսաստանը ակտիվ աջակցում է Հայաստանի մեկուսացմանը.

ՌԴ-ն ամեն բան անում է, որպեսզի Հայաստանի համար դառնա արտաքին աշխարհին նայող միակ պատուհանը: Այդ կերպ Հայաստանը չի զարգանա ու կդառնա առավել կառավարելի: ՌԴ-ն 2013 թվականին Հայաստանին ստիպեց մտնել ԵԱՏՄ-ը, որպեսզի հայկական կողմը չկարողանա անգամ տնտեսական հարցերում անկախ քայլեր իրականացնել: Հիմա Հայաստանի ու ոչ ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունները որոշվում են Մոսկվայում: Դրանից առաջ ՌԴ-ն ստիպեց Հայաստանին կնքել պայմանագիր, որով հայկական կողմը պարտավոր է 30 տարի միայն ռուսական գազ գնել: Հիմա Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է «Հյուսիս-հարավ» ադրբեջանա-իրանա-ռուսական նախագծին ու ռուս պաշտոնյաները հայտարարում են, որ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը թանկ է և անարդյունավետ: Այսպիսով ռուսները թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանը հարևան երկրների համար դառնա տարանցիկ երկիր:

Հարևանները չեն վստահում Հայաստանին.

Հայաստանը այնքան է առաջնորդվել Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգով, որ մեր հարևան պետությունները սկսել են հայկական կողմը չհամարել առանձին կողմ: Հայաստանը հարևանների համար դիտարկվում է, որպես ռուսական արտաքիկն քաղաքական օրակագ իրականացնող երկիր:  Հայաստանին չի վստահում Վրաստանը, քանի որ մեծ վտանգ է զգում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Հայաստանն էլ ամեն բան արել է, որպեսզի Վրաստանում ավելի ամրապնդվի այդ կարծիքը:

Իրանը ևս համոզվել է, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը անիմաստ է, քանի որ ցանկացած պայմանավորվածություն կարող է հոդս ցնդել, եթե դրան դեմ լինի Ռուսաստանը: Ամենավառ օրինակը Իրան-Հայաստան գազատարի շինարարություն էր: Սկզբնական շրջանում իրանցիները հայկական կողմի հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որպեսզի կառուցվի 1.5 մետր տրամագծով խողովակ, որը Հայաստանին հնարավորություն կտար նաև իրանական գազ արտահանել Վրաստան, սակայն հետագայում ռուսական կողմից եղան ճնշումներ և հայկական կողմը փոխեց խողովակի չափը, այն հասցնելով 700 մմ տրամագծի: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, իրանցիները հայկական սահման են հասցրել  1.5 մետր տրամագծով խողովակ: Այսինքն, Թեհրանը չէր բացառում հետագայում հայկական տարածքի խողովակի տրամագծի մեծացումը:  Իրան-Հայաստան գազատարի առակայությունը անիմաստ դարձավ, քանի որ ինչպես վերնշեցինք Հայաստանը պարտավորվել է 30 տարով միայն ռուսական գազ օգտագործել: Ու հիմա, եթե անգամ իրանական գազը նախատեսված չափով մտնի Հայաստան այն ոչ թե վաճառվելու է պետությանը, այլ ռուսական ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը:

Եթե այս իրավիճակից իրական ելքեր չգտնվեն, ապա շատ կարճ ժամանակում ռուսական ծրագիրը կյանքի կկոչվի ու ՌԴ-ն Հայաստանի համար կդառնա միակ պատուհանը: Հարևան երկրները և միջազգային հանրությունն ընդանրապես Հայաստանի հետ կապված հարցերը կքննարկի բացառապես Մոսկվայի հետ:

 


Այս թեմայով