Պուտինի երեք սիրուհիները

pizap.com13827782647321Այն որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրուհի ունի, գաղտնիք չէ ոչ ոքի համար: 

Արևմտյան լրատվամիջոցները այս ամուսնալուծությունից հետո սկսեցին շրջանառել Պուտինի սիրուհիների անուններ: Ըստ այդ հրապարակումների, Պուտինը ունի երեք սիրուհի, նրանք են՝ Յանա Լապիկովոյը, Աննա Չապմանը և Ալինա Կաբաևան:

Մասնավորապես 2009 թվականին շրջանառվում էին տեղեկություններ, որ Կաբաևան երեխա է ունեցել Պուտինից: Ըստ այս տեղեկությունների, Պուտինի և Կաբաևայի որդուն անվանել են Դմիտրի:

2013 թվականին New York Post պարբերականը հրապարակեց տեղեկություն, որ Պուտինը և Կաբաևան հանդիպում են Պուտինին պատկանող առանձնատներից մեկում, որը գտնվում է Սոչիում:

L’Espresso պարբերականը նկատում է,  որ ժամանակին Պուտինի սիրուհիների մեջ թվարկվում էր նաև նախկին ֆոտոմոդել  Յանա Լապիկովայի անունը: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Լապիկովայի հետ՝ Պուտինի հարաբերությունները տևական չեն եղել: Որոշ լրատվամիջոցներ նաև նշում են, որ Պուտինը Լապիկովային վերցրել է աշխատանքի, որպեսզի  հօդս ցնդեն իր և Կաբաևայի հարաբերությունների մասին խոսակցությունները:

Իր  հերթին բրիտանական  դեղին մամուլը Աննա Չապմանի բացահայտվելուց հետո նրան անվանեց Պուտինի սիրուհի:

Դիտվել է 1,780 անգամ
 


Այս թեմայով