Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը կարող է սկա...

Վերջին օրերին բազմաթիվ արարողակարգային լուսաբանումներ ու ուղիղ հեռարձակումներ եղան, որոնք ներկայացրեցին Պետերբուրգյան տնտեսական միջազգային ֆորումի շրջանակներում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների մասին։ Սակայն, ինչպես հաճախ լինում է, որոշ մանրամասներ մնացին կադրից դուրս, մինչդեռ ամենահետաքրքիրը այն է, ինչ կատարվում է կադրից դուրս, կուլիսներում։ Հենց նման մի մանրամասնի էլ անդրադարձել է EAdaily-ն, անդրադառնալով ֆորումի ընթացքում հայաստանի պատվիրակությանը։

Երգ «նապաստակների» մասին

Ինչպես հայտնի է, առաջին դեմքերի մասնակցությամբ հանդիպումները, լինեն նախագահներ կամ վարչապետներ, տեղի են ունենում համաձայն հստակ սահմանված ռեգլամենտի, սկսած տեղի ունենալիք հանդիպման, որպես միջոցառման ազդարարումից, մինչեւ արարողակարգային լուսաբանումը։ Որպես կանո պաշտոնական պատվիրակության մեկնումից առաջ հապարակում է համապատասխան կարգադրություն կամ որոշում կամ նախագահի կամ վարչապետի կողմից, որում ներկայացվում է պատվիրակության կազմը, մեկնումի վայրը, նպատակը, եւ ժամկետը, ինչպես նաեւ գործուղման հետ կապված ֆինանսական տեղեկատվությունը, թե պատվիրակության այցը ով կամ ովքեր են ֆինանսավորում, ինչ չափով եւ այլն։ Կրկին որպես կանոն նման տեղեկատվությունը հրապարակվում է կամ նախագահի, կամ վարչապետի պաշտոնական կայքում։ Հայաստանի պատվիրակության կազմի մասին իրոք, նման փաստաթուղթ հրապարակվել է կառավարության կազյում։ Վերջինիս նաեւ հավելված կա կցված, որտեղ նշված են պատվիրակության անդամները, նրանց պաշտոնները։ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի Պետերբուրգյան ֆորումի ընթացքում տեղի ունեցած հանդիպման մասին հրապարակման մասին հրապարակման, որտեղ բացի տեքստից նաեւ ներկայացված են մասնակիցների լուսանկարները։ Պուտինի հետ ընդհանուր նկարում Հայաստանի պատվիրակությունում հաշվվում է յոթ մարդ, որոնց անունները կարող ենք տեսնել գործուղված անձանց մասին փաստաթղթում, իսկ ահա բանակցությունների ընթացքում Հայաստանի պատվիրակության կազմում ութ մարդ է։ Ութերորդ մասնակցին, որը անկյունում է նստած, հնարավոր չէ տեսնել Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից, եւ միայն «Россия 24»-ի ռեպորտաժում նա մի ակնթարթ երեւում է (4.54)։ Ի տարբերություն մյուս մասնակիցների, նա ունի աշխատանքային բեյջ։ Եվ ահա, ով է այդ ութերորդ անհայտ մասնակիցը, որին այդքան խնամքով թաքցնում են պաշտոնական աղբյուրները եւ որը պարզապես չկա Հայաստանի վարչապետի կայքում հրապարակված լուսանկարներում ու Պետերբուրգ գործուղված անձանց ցանկում, եւ ինչպես է նա հայտնվել այնտեղ, կամ ինչ առաքելությամբ։ Եվ այսպես, այդ առեղծվածային ութերորդ մասնակիցը Դավիթ Փափազյանն է Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանի որդին։ Նշենք, որ Վահան Փափազյանը ԱԳ նախարար է եղել 193-96 թթ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Դավիթ Փափազյանը ստացել է արեւմտյան կրթություն քաղաքական գիտությունների եւ տնտեսագիտության ոլորտներում եւ այս տարվա փետրվարից հանդիսանում է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը։ Ուշագրավ է այն, որ հիմնադրամի կայքում նրա մասին որեւէ հիշատակում չկա եւ աշխատակազմի մասին բաժնում միայն նրա տեղակալի մասին կա տեղեկություն, որպես թիմի ղեկավար։ Եվ այսպես, ինչպես կարող է պատկերավոր ասած՝ «նապաստակը» կամ «ճագարը» հայտնվել Պուտինի հետ հանդիպմանը եւ որ ամենակարեւորն է, ինչու «ճագարավարի»։ Այս հարցերին պատասխանելու համար պետք է վերադառնան Հայաստանի վարչապետի աշխատակազմում կադրային տեղաշարժերի հարցերին, հասկանալու համար, թե ում տեղն է նա զբաղեցրել ամենայն հավանականությամբ եւ ինչ առաքելություն է ունեցել։

Սուրբ տեղը դատարկ չի մնում

Անցյալ տարվա ապրիլի վերջին ոչ տեւական պաշտոնավարումից հետո, մոտ երեք ամիս, Հայաստանի վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնից հրաժարական տվեց Արսեն Խառատյանը։EADaily-ն, մինչ այս հրաժարականը անդրադարձել էր Խառատյանին, նշելով, որ նա բավականին մեծ դերակատարություն է ունեցել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետ կապված։ Մեկ այլ նյութ էլ նույն պարբերականը հրապարակել էր արդեն հրաժարականից անմիջապես հետո։ Ինչպես հայտնի է, Արսեն Խառատյանը սերտ կապեր ունի ու կապված է ամերիկյան պետական կառույցների ու հիմնադրամների, ներառյալ նաեւ Սորոսի հիմնադրամի հետ։ Խառատյանի հեռանալուց հետո թվում էր, թե Արեւմուտքի կողմից Փաշինյանի կառավարության «նայողի» պաշտոնը թափուր է մնացել։ Սակայն հիմա արդեն կարող է պարզվել, որ նրա հեռանալը նույնիսկ եղել է ձեւական։ Պուտինի ու Փաշինյանի հանդիպման ժամանակ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր գրառում կապված Միհրան Պողոսյանի չարտահանձնման հետ, սակայն հետո այն հեռացրել է։ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը հնարավոր է, որ բարձրացվել է Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում, սակայն հարց է, թե ինչպես է Խառատյանը, ում Մոսկվայում ամերիկյան լրտես են համարում, կարողացել իմանալ այդ մասին, եթե պաշտոնապես ոչինչ չի ասվել այդ առնչությամբ։ Գուցե նա օպերատիվ կերպով իրազեկվել էր ինչ որ մեկի կողմից, ով եղել է հանդիպման անմիջական մասնակիցը, իսկ հետո արդեն հասկանալով, թե ինչ բացառիկ ինֆորմացիա է արտահոսք արել, հեռացրել է գրառումը իր ֆեյսբուքյան էջից։ Այս դեպքում արդյոք նախկին խորհրդականն ու նաեւ ինչու չէ՝ նրա ամերիկացի հովանավորները չէին կարող իրազեկվել հանդիպման այլ մանրամասների մասին։ Եթե այո, ապա ով է այդքան օպերատիվ կերպով տեղ հասցնում այն, ինչը օտար ականջների համար նախատեսված չէ։ Շրջանակը մեծ չէ, եթե հաշվի առնենք, որ մասնակիցների կազմն էլ հայտարարված որ ոչ հայտնի, այդքան էլ մեծ չէ։

EADaily

թարգմանությունը Հրապարակ օրաթերթի