Պուտինը պատրաստվում է ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը

29.09.9Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով ուժեղացնել Ռուսաստանի միակ ռազմական ֆորպոստը Միջին Արևելքում, պատրաստվում է միայնակ ռմբակոծել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը Սիրիայի տարածքում, եթե ԱՄՆ-ն մերժի իր առաջարկը՝ միանալ ուժերին։ Այդ մասին գրում էBloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության խորհրդականի խոսքերով՝ Պուտինի նախընտրելի գործողությունների ընթացքն այն է, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները համաձայնեն համակարգել իրենց արշավն ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի բանակի հետ, որին մինչև հիմա ԱՄՆ իշխանությունները դեմ են եղել:

 


Այս թեմայով