Պուչդեմոնն անցավ Եվրախորհրդարան

Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնը, ով իսպանական արդարադատությունից թաքնվում է Բելգիայում, Եվրախորհրդարանում պատգամավորական մանդատ կստանա։ Այս մասին են վկայում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները՝ քվեաթերթիկերի 96 տոկոսի հաշվարկումից հետո։

Պուչդեմոնն առաջինն է կատալոնական «Ազատ ենք Եվրոպայի համար» կոալիցիայի ցուցակում, որը քվեարկության արդունքներով կստանա 2 տեղ՝ Եվրախորհրդարանում Իսպանիային պատկանող 54 տեղից։

Այդ կոալիցիայից Եվրախորհրդարան է անցնում նույնպես իսպանական արդարադատությունից Բելգիայում թաքնվող Թոնի Կոմին, ով եղել է Կատալոնիայի ժեներալիտետի նախկին անդամ։

Ընդհանուր առմամբ, երկրում հաղթել է Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը, որը 54-ից ստացել է 20 տեղ։