Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ուղիղ. Պայթյուն և բախումներ Գերագույն Ռադայի մոտ

Ուղիղ. Պայթյուն և բախումներ Գերագույն Ռադայի մոտ

11920444_732985046830105_1450447372_nՈւկրաինայի Գերագույն Ռադայի դիմաց սկսվել են բախումներ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, տեղեկացնում է ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությունը:

Իրավապահները մի քանի շարքով շրջափակել են Ռադայի շենքը: Ցուցարարները նրանց վրա են հարձակվել փայտե մահակներով:

Ոստիկաններն առայժմ պաշտպանվում են վահաններով եւ արցունքաբեր գազ են կիրառում: Ռադայի ելումուտը ժամանակավորապես դադարեցվել է:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները Մայր Օրենքում կատարվող փոփոխությունների որոշումը դիմավորել են «Ամոթ» եւ «Կորչի հանցախումբը» վանկարկումներով:

Կիևի ոստիկանապետի խոսքով՝ պայթյունի և ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է մոտ 100 ուժային։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ իրավապահների ուղղությամբ մարտական նռնակ են նետել:

Ուղիղ 1

Ուղիղ 2

Ուղիղ 3

Տեսանյութ 1

Տեսանյութ 2

Տեսանյութ 3

11920444_732985046830105_1450447372_n
11949629_732985043496772_1025294467_n
11949726_732980270163916_1653251136_n
10590013_732980256830584_615166847_n

Դիտվել է 254 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy