Փորձում են հասնել Վանեցյանի հրաժարականին

Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Վերջին տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Իտալիային։

Ինչպես հաղորդում է Armsport-ը, Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվեց Իտալիային ու հակառեկորդ սահմանեց։ Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր ընտրանին երկու անգամ պարտություններ էր կրել 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից, երկուսն էլ 1997-ին

Սպորտային այս պարտությունը Հայաստանի ներսում փորձում են վերածել քաղաքական հաղթանակի։ Կառավարությանը տարբեր աջակից խմբեր ակնարկում, պահանջում են, որպեսզի ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տա։

Երբ Վանեցյանը թողեց ԱԱԾ պետի պաշտոնը ակնհայտ էր, որ իշխող ուժը ամեն բան անելու է, որպեսզի նրան զրկի նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Այս մասով խոսակցություները վերջերս այնքան ակտիվացան, որ Վանեցյանը ստիպված եղավ հրապարակային արձագանքել դրանց և հայտարարել, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Հավաքականի այս խայտառակ պարտությունն, ըստ էության առիթ է քաղաքական խմբերին փորձելու հասնել Վանեցյանի հրաժարականին։