Փորձ է արվում արժեզրկել Արցախյան ազատամարտը ե...

Քաղաքական շահերի նպատակով փորձ է արվում արժեզրկել Արցախյան ազատամարտը, հաղթանակ կերտողներին և Արցախի կարևորությունն ընդհանրապես: Իր ինստագրամյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Թույլ չե՛նք տա: Բոլոր նրանք, ում հայրը, եղբայրը կամ պապիկը պատերազմի մասնակից է, ունեն իրական հերոս ի դեմս նրանց: Փառք ու պատիվ բոլոր այդ մարդկանց»,– գրել է Լեւոն Քոչարյանը՝ գրառմանը կից հրապարակելով հոր լուսանկարը: