Home » ՄԱՄՈՒԼ » Հայաստան ներկրված թուրքական լոլիկը կայծակնահար է արել շուկան. խաբեությունը բացվել է

Հայաստան ներկրված թուրքական լոլիկը կայծակնահար է արել շուկան. խաբեությունը բացվել է

pom-ners«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր է ներկրվել, ինչը կայծակնահար է արել Հայաստանում աճեցվող պոմիդորի շուկան: Մեր տեղեկություններով, պոմիդորի վրա փակցված թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ:

Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել է խաբեությունը: Չէ՞ որ այդ երկիրն ամիսներ առաջ արգելել է Թուրքիայից գյուղմթերք ներկրելը:

Բացի այդ, լաբորատոր անալիզի են ենթարկել պոմիդորը եւ պարզել են, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել: Ներկրողները ստիպված են եղել այն իրացնել հայկական շուկայում, ինչը կայծակնահար է արել մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի իրացումը, ինչը առաջացրել է տեղական արտադրողների մեծ դժգոհությունը:
Այդ պոմիդորը վաճառում են 1 կգ 400-500 դրամով, մինչդեռ տեղական ջերմոցային պոմիդորի ինքնարժեքն է այդքան կազմում՝ այն վաճառվում է 600 դրամով:

Որոշ տեղեկությունների համաձայն, ներկրվող պոմիդորը մաքսազերծված չէ, հակառակ պարագայում միայն մաքսազերծման գինը կարժենար մոտ 500 դրամ, քանի որ մաքսայինում դրա հսկիչ գինը սահմանված է 3,3 դոլար կամ մոտ 1600 դրամ: 15 կոնտեյներ պոմիդորի մաքսազերծման արժեքը կազմում է մոտ 300 000 դոլար կամ մոտ 14,7 մլն դրամ:

Այսինքն, միայն այս ներկրումով պետբյուջե չի վճարվել այդքան մաքսատուրք: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պոմիդորի ներկրողը գյուղմթերքների ներկրմամբ ու արտահանմամբ զբաղվող եւ հզոր հովանավորություն վայելող խոշորագույն ընկերություններից մեկն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 6,688 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy