Հասարական-քաղաքական գործիչները շնորհավորում են կանանց

99Հայաստանյան հասարակական-քաղաքական ակտիվ անհատներն այսօր հանդես են եկել շնորհավորական ուղերձներով մարտի 8- կապակցությամբ: Politik.am-ը ձեզ է ներկայացնում նրնանց բարեմախթանքները:

 Սիլ կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյան:

Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս:
Անուրանալի է կնոջ դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Անուրանալի է այն հանգամանքը, որ ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր հայոց ամուր ընտանիքները: Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում:
Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:

  ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյան:

Մի անգամ կանայք ուղղակի «պոկեցին» տղամարդկանցից այս տոնը: Պատմությունը հագեցած է այսօրվա հետ կապված տարբեր փաստերով: Սկիզբը դրվեց 19-րդ դարում Նյու Յորքում՝ այսպես կոչված, «марш пустых кастрюль» քայլերթով: Իսկ հետո իրար հաջորդեցին 3 գործադուլներ մեկ պահանջով՝ հավասարություն: Արդյունքը եղավ Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, Կլարա Ցետկինի առաջարկությամբ:

Տղամարդիկ հաճախ այս ամսաթիվն ընկալում են որպես առիթ «թույլ» սեռին հարգելու, պատվելու՝ իրենց վրա վերցնելով որոշակի կենցաղային հոգսեր:

Կանայք, թողնելով կաթսաների տիրուհու իմիջը, նախընտրում են ուրախանալ տղամարդկանց ուշադրությամբ և հոգսերից ազատ գարնանային օրով:

Այս օրը գրեթե բոլոր հաստատություններում աշխատակիցները բաժանվում են երկու խմբի՝ նրբանկատ և ուշադիր ջենթլմենների և հիասքանչ կանանց, իսկ տոնն էլ, համընկնելով գարնան սկզբի հետ, օրը դարձնում է ծաղկող և բուրավետ՝ իր գեղեցիկ ծաղիկներով:

Սիրելի կանայք ու աղջիկներ, շնորհավոր ձեր տոնը։ Մաղթում եմ ձեզ գարնանային բարձր տրամադրություն։ Միշտ ուրախ լինեք, գեղեցիկ ու հմայիչ: Դուք եք մեզ ոգեշնչում, մեր հոգսը տանում, առանց ձեզ մենք ուղղակի կորած ենք։

 

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան:

Իզուր չէ, որ ասում են՝ մարդկության լավագույն կեսը կանայք են:
Միանշանակ է, որ մեկ օրը կամ մեկ ամիսը շատ քիչ է, որպեսզի տղամարդը կարևորի կնոջ դերն ու տեղը սեփական կյանքում:
Պատահական չէ, որ այս օրը տղամարդիկ անում են առավելագույնը, որպեսզի իրենց սիրելի կնոջը, մայրիկին կամ քրոջը պարգևեն հաճելի և անմոռանալի ակնթարթներ, և դա բնական է, քանզի այդ պահին ինքներս ենք լավ զգում, որ կարողացել ենք ևս մեկ անգամ երջանկության րոպեներ նվիրել մեր սիրելիներին:
Եղեք երջանիկ, սիրված, թող Ձեր օջախներում լինի ջերմ ու ներդաշնակ մթնոլորտ:
Շնորհավոր ՁԵՐ Մարտի 8-ը:
Մենք ուժեղ ենք, երբ դուք մեր կողքին եք:

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյան:

Ի սրտե շնորհավորում եմ բոլոր կանանց ՄՄարտի 8-ի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն ու անվերջ բարիքներ: Ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու ձեր կողմից սիրված բազմաթիվ մարդկանցով:
Սիրելի կանայք, ձեր ժպիտները գեղեցկացնում են աշխարհը: Իսկ ձեր բարեհաճությունը մեծագույն պարգև է տղամարդու համար:

 

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյան:

Նեղացեք ինձնից, ես չեմ շնորհավորելու Մարտի 8-ի կապակցությամբ…)))

Կանանց օր, մայրերի օր….տոնը զգում են, տոնը չեն պարտադրում….

Իմ համար մայրերի օր չկա, իմ համար կա մայրիկիս ծննդյան օր, որը իմ համար տոն է…

Իմ համար տոնը մարտի 7-ն է՝ իմ սիրելի կնոջ ծննդյան օրը…

Կանայք կյանքի լուսավորողն ու գույներ ապահովողն են, բայց պետք չի մի առանձին օր տեսնել էդ ամենը….

Սիրելի կանայք և աղջիկներ, գեղեցիկի արտահայտիչներ ու ներկայացուցիչներ, ցանկանում եմ, որ առողջ լինեք, միշտ սիրված ու գնահատված լինեք և տղամարդկանց անբաժանելի ծանր գոյությունը ընդունելի համարեք …

Ձեզ միշտ սիրող, ձեզ ձանձրացնող՝ Դավիթ

 

 

Դիտվել է 108 անգամ
 


Այս թեմայով