Home » Real Politik » Գյուղատնտեսության նախարարն անելանելի վիճակում է

Գյուղատնտեսության նախարարն անելանելի վիճակում է

ակցիյաՍերգո Կարապետյանն ըստ էության քողարկում է կաթի փոշի մթերողների անունները:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ: Ալագյազցիները այսօր փակել, ապա  բացել են  Սպիտակ-Երևան ճանապարհը՝ պայմանավորվելով հունիսի 9-ին Ծաղկահովիտում հանդիպել կաթը մթերող կազմակերպությունների և գործարանների ներկայացուցիչների հետ: Խնդիրը նրանում է, որ գյուղացիները դժգոհում են կաթի մթերման  շատ ցածր գնի վերաբերյալ: Հայաստան մեծ ծավալի կաթի փոշու ներմուծումը խաթարել է անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների գործունեությունը և չեն կարողանում իրացնել բնական կաթը, քանի որ վերամշակողները կաթի փոշին ավելի էժան են գնում և բնական կաթ մթերելու կարիք չունեն: Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ կաթի փոշու ներկրումն իրականացնում է նախագահի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, և այն  ներմուծվում է Չերնոբիլից : Իհարկե, շատ արագ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքեց, թե Չերնոբիլից փոշի կաթ չի ներմուծվել, սակայն չնշեց, թե ով կամ ովքեր են Հայաստան մեծ ծավալի կաթի փոշի ներկրել:

Այս հարցն արդեն անլուծելի է դառնում և դրա համար է, որ անասնապահությամբ զբաղվողները արդեն ճանապարհ են փակում և չի կարելի բացառել, որ իրենց բողոքն արտահայտելու համար դիմեն այլ քայլերի:

Գյուղատնտեսության նախարարությունն այսօր փոխնախարարի մակարդակով է շփվել քաղաքացիների հետ ու կարծես թե  փորձ է արվում մեղքը բարդել վերամշակողների վրա։

Իսկ ով չգիտի, որ Հայաստանում նման հսկայածավալ խնդիրներ ստեղծում են կամ իշխանության ներկայացուցիչները կամ էլ նրանց մտերիմ մարդիկ։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն,  իհարկե, ժամանակ չունի նման «մանր-մունր» հարցերով զբաղվելու համար և դեռևս լռության շղարշի տակ թաքնված սպասում է, թե ինչ լուծում կառաջարկեն իերն կաթի փոշի ներկրողները:

Սերգո Կարապետյանն ըստ էության քողարկում է կաթի փոշի մթերողների անունները` վերամշկողների վրա գցելով հարցի պատասխանատվությունը։ Ստացվում է այնպես, որ Սերգո Կարապետյանը երկու քարի արանքում է հայտնվել և այժմ չի տիրապետում իր գործառույթներին, հակառակ դեպքում կհանրայնացներ կաթի փոշի ներկրողների անունները, սակայն նման բան գյուղատնտեսության նախարարը երբեք էլ չի անի, քանի որ ունի գործող մի շարք բիզնեսներ, որոնց գոյությունը  կդնի վտանգի տակ: Թե ինչպիսի ընտրություն կկատարի Սերգո Կարապետյանը հասկանալի է: Խնդիրը կտանեն վերամշակողների կողմ և մի քանի վերամշակող տնտեսվարողի կտուգանեն ու հարցը փակված կհամարեն:

Դիտվել է 177 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy