Սիրելի՛ հայրենակիցներ,
Իհարկե, անհնար է բացառել սխալներն աշխատանքի ընթացքում, սակայն կարևոր է սխալներն ընդունելու ու դրանք շտկելու մշակույթը, ինչը մեր աշխատանքային փիլիսոփայության կարևոր մասն է:
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մամուլին՝ մեր բոլոր քայլերին աչալուրջ հետևելու և մեր գործունեությունը մշտապես խոշորացույցի տակ պահելու համար, ինչը միայն և միայն օգնում է մեզ:
Մասնավորապես, Politik.am լրատվամիջոցի՝ իմ խորհրդականի՝ տարիքի առումով իր պաշտոնին չհամապատասխանելու վերաբերյալ հոդվածը հիմք դարձավ, որպեսզի շտկենք ստեղծված իրավիճակը, ինչը մենք օրինակելի փորձ ենք համարում:
Հստակ է, որ հետայսու ցանկացած հիմնավոր քննադատություն մենք հաշվի ենք առնելու՝ անելով համապատախան հետևություններ: Սա կա և կլինի մեր աշխատանքի կարևոր հիմնասյուներից:
Գրում է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում