Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հուլիսի 28-ին ոստիկանները կհանդիպեն Վիլեն Գայֆեջյանին

Հուլիսի 28-ին ոստիկանները կհանդիպեն Վիլեն Գայֆեջյանին

վիլենԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նախորդ ամիս՝ հունիսի 1-ին, մուտք է արվել  ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության հայցադիմումը՝ ընդդեմ «SOS» հաղորդման հեղինակ և վարող Վիլեն Գայֆեջյանի: Հայցադիմումը ներկայացրել են  ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը :

Նշենք, որ Վիլեն Գայֆեջյանը հասարակությանը հայտնի դարձավ «SOS» հաղորդմամբ: «YouTube»-ում հաղորդման յուրաքանչյուր թողարկում 100 հազարից ավելի դիտում է ունենում:

Politik.am-ը տեղեկացավ, որ հայցվորները քաղաքացիական հայցով  դատարանից պահանջում են «հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկել»:

Դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ քննվող դատական գործի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 15:00-ին:

Նշենք, որ SOS TV-ի ստեղծագործական խումբը   շաբաթներ առաջ  չթողարկեց իր հումորային 12-րդ հաղորդումը, քանի որ ՀՀ ոստիկանությունն արգելափակվել էր նրա Յութուբի ալիքը: Տղաները «ՍիվիլՆեթի»-ին  մանրամասն ներկայացրել էին խնդիրը ու հայտարարել.«Քանի մենք միավորված ենք, մենք ոչ մի բանից չենք վախենում»:

Նշենք, որ Politik.am-ը հետևելու է այս դատական գործընթացին, քանի որ սույն գործը համարվում է  խոսքի ազատության սահմանափակման դրսևորում:

Դիտվել է 184 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy