Փոխնախարարներ են պաշտոնանկ արվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի շարք փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:

Ըստ այդմ, վարչապետի որոշմամբ` կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Սարգսյանին ազատել սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանին, Սարգիս Ավագյանին և Գևորգ Լոռեցյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանին և Վարդան Գևորգյանին, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանին և Նազենի Ղարիբյանին»,-ասված է վարչապետի հրամանագրում: