Փոխհատուցում 2008 - 2014 թ. դեպքերի հետևանքով...

Քիչ առաջ ավարտվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2019 թվականի առաջին նիստը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ 

«Ինչպես խոստացել էի դեկտեմբերի նիստից հետո, հիմնադրամն այսօր որոշում կայացրեց հատուցել նաև 2008 - 2014 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար` թվով 170 (զոհ և հաշմանդամություն): Հիշեցնեմ, որ անցյալ տարի մենք որոշել էինք հատուցել 2015 - 2016 թվականների դեպքերի համար, որոնք փոխհատուցվել են: Ցայսօր մենք փոխհատուցումներ ենք կատարել 226 դեպքերի համար (2015 - 2018): Քայլ առ քայլ մենք հասնում ենք դեռևս 2016 թվականի նոյեմբերին մեր առջև դրված նպատակներին»,- գրել է հիմնադրամի տնօրենը։