Խոշոր ավտովթար. ՊՆ համարանիշներով «ПАЗ»-ը գլխիվայր շրջվել է. կա 10 վիրավոր

53a303d3c8cc91c95029a1c640618379Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճաշեն գյուղի վարչական տարածքում «ПАЗ» մակնիշի ՊՆ 3336 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 10 հոգի տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հատուկ ջրափրկարարների և քաղաքացիների օգնությամբ:

53a303d3c8cc91c95029a1c640618379 488a4b7fad322006699454c1984e09c5

Մանրամասները shamshyan.com կայքում

Դիտվել է 241 անգամ
 


Այս թեմայով