PKK-ն հրապարակել է Ադրբեջանից Թուրքիա գազ փոխադրող գազատարի պայթեցման տեսագրությունը

pipeline.thumbՔուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) իր կայքում հրապարակել է անցյալ շաբաթ Ադրբեջանից Թուրքիա գազ փոխադրող գազատարի պայթեցման տեսագրությունը։

Ինչպես տեղեկացնում է rudaw.net կայքը, PKK-ն, սակայն, պաշտոնապես հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել։

Այդ գազատարով Թուրքիա է հասնում Ադրբեջանի խոշորագույն նավթահանքերից «Շահ Դենիզի» գազը։

PKK-ն վերջերս պարբերաբար Թուրքիայի տարբեր շրջաններում գազատարներ է շարքից հանում։

Հուլիսին նմանատիպ հարձակում էր իրականացվել նաև հիմնականում քրդաբնակ Աղրի նահանգում, որտեղ պայթեցվել էր Թուրքիա-Իրան բնական գազի գազատարը։

 

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով