PKK-ն Դիարբեքիրում ռազմական բազա է պայթեցրել. կան զոհեր եւ վիրավորներ

diyarbakir_da_karakola_bombali_saldiri_h42149_745daԹուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում տեղակայված թուրքական զինված ուժերի բազայում երեկ ուշ գիշեր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ﬔկ զինծառայող մահացել, 27-ն էլ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությանը, պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկները: Ականապատված ավտոﬔքենան մուտք է գործել Դիարբեքիրի Հանի թաղամասում տեղակայված ռազմական բազա եւ հեռահար կառավարմամբ պայթեցվել: Ուժգին պայթյունի հետեւանքով ժանդարմական հրամանատարության շենքը ﬔծ ﬖաս է կրել: Վիրավորներն ուղղաթիռներով տարվել են Դիարբեքիրի ռազմական հոսպիտալ: Պայթյունից հետո թաղամասը հոսանքազրկվել է, անջատվել են նաեւ հեռախոսակապն ու ինտերնետը: Հանի թաղամասի առաջին ատյանի դատարանը ԶԼՄ-ներին արգելել է հրապարակումներ անել պայթյունի վայրից:

Դիտվել է 332 անգամ
 


Այս թեմայով