«Պինդ մնացեք, եղբայրներ». Եվրախորհրդարանի նախ...

Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել  վերջին մի քանի օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դատապարտել են Ադրբեջանի գործողությունները:

«Հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը կրակում են Տավուշում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Պինդ մնացեք, եղբայրներ»,-գրել է կիպրոսցի նախկին պատգամավորը: Նա ավելի ուշ անդրադարձել է հայկական ուժերի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ները խոցելուն և գրել «Հայերը ստորացնում են Անկարային և Բաքվին, խոցել են ադրբեջանական ԱԹՍ, իսկ Չավուշօղլուն ասում էր, թե պատրաստ ենք կյանքներս զոհել Ադրբեջանի համար»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:   Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 12 զոհ, հայկական կողմը՝ 4: հայկական կողմը խոցել է շուրջ 10 անոդաչու թռչող սարք, այդ թվում թանկարժեք իսրայելական արտադրության Hermes 900: