Photo,Video.Ես քար չեմ շպրտել. Կայացավ ԴԱՀԿ աշխատակիցների մասնակցությամբ դատական նիստը

IMG_3138

Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում  հարուցված, ԴԱՀԿ աշխատակիցների մասնակցությամբ,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու   քրեական գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ  Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս  գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոնյանի նկատմամբ՝ քաշքշել նրանց, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կ.Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմի բեկորավոր տեղաշարժված կոտրվածքի ձևով։

Դատական նիստին ներկա էր, և՛ տուժաղ Կարեն Միլիտոնյանը, և՛ ամբաստանյալ  Յուրա  Ամարյանն ու իր պաշտպանը՝ Լյուդվին Ավետիսյանը: Նախագահող դատավորը դիմելով դահլիճում ներկա վկաներին՝  առաջարկեց նրանց դրսում սպասել և անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի դահլիճ հարցերի պատասխանելու համար: Յուրա Ամարյանը դատաքննության սկզբում հայտարարեց, որ ինքը չի ընդունում առադրված մեղադրանքը`  ասելով «Ես քար չեմ շպրտել»:

Մեղադրող դատախազի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, որից հետո դատավարության մասնակիցները  լսեցին, թե ինչպես է միջադեպը ներկայացնում տուժող, ԴԱՀԿ աշխատակից  Կարեն Միլիտոնյանիը: Վերջինիս խոսքից հետո դատախազության ներկայացուցիչն  ու Յուրա Ամարյանի պաշտպանը հարցեր ուղղեցին Կարեն Միլիտոնյանին, որը կրկին նկարագրեց, թե ինչպես է եղել միջադեպը: Միլիտոնյանի խոսքով՝ ինքը մինչև միջադեպը չի ճանաչել Յուրա Ամարյանին և կատարողական վարույթն իրականացնելու ժամանակ է միայն իմացել, որ նա Նազիկ Ամարյանի տղան է: ԴԱՀԿ աշխատակիցը դատարանին հայտնեց, որ Յուրա Ամարյանը քար է նետել  իր ուղությամբ որոնցից մեկը դիպել է Նազիկ Ամարյանին, մյուսն էլ ընթացել է իր դեմքի ուղությամբ, սակայն կարողացել է ձեռքի հարվածով պաշտպանվել և ձեռքը վնասել է: ԴԱՀԿ աշխատկիցը ասաց նաև, որ Նազիկ Ամարյանին հասցված առողջական վնասի հեղինակը նույնպես Յուրա Ամարյանն է, ում նետած մեկ այլ քար դիպել է Յուրայի մոտ մեջքին և նռնակի պայթյունի ձայն է առաջացրել:

Նշենք, որ Միլիտոնյանի ձեռքի վնասվածքը մեղադրող դատախազը գնահատել է միջին ծանրության վնաս և մեղադրանք առաջադրել է  Քրեական օրենսգրծքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  : (2. Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝  նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով):

Յուրա Ամարյանի պաշտպան Լյուդվին Ավետիսյանը տուժողից հետաքրքրվեց, թե վերջինս ծանո՞թ է, թե ինչ մարմնական վնասվածքներ է ստացել Նազիկ Ամարյանը և ստանալով դրական պատասխան հարցրեց, թե ինչպե՞ս է լինում, որ պայթյունի ձայն է լսել, սակայն առողջությանը հասցված վնասը պայթյունի  հետևանքով առաջացած վնաս չէ: ԴԱՀԿ ներկայացուցիչը ուղղեց իր նախորդ խոսքը՝ ասելով, որ նկատի չունի պայթյուն:

Լյուդվիգ Ավետիսյանը նաև հարցրեց, եթե ինքը չհարվածեր քարին, ապա քարը կդիպչե՞ր իր դեմքին, որին հստակ պատասխան ԴԱՀ կատարողը չկարողացավ տալ: Նշենք, որ ԴԱՀԿ աշխատակցին, երբ հարցեր էր ուղղում Յուրա Ամարյանի պաշտպանը, դատախազության ներկայացուցիչը մի քանի անգամ առարկություն ներկայացրեց, թե պաշտպանը նույն հարցն է տալիս:

Նախագահող դատավորը նույնպես մի քանի հարց տվեց Միլիտոնյանին, ով հերքեց, թե ինքը վիրավորել է եզդի ժողովրդին և կամ հայհոյել:

Դատարանը չհասցրեց լսել վկաներին և հաջորդ դատական նիստը նշանակեց սույն թվականի սեպտեմբերի 9-ին ժամը 10:30:

Մյուս տեսանյութերը՝ ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Յուրա Ամարյանն ու իր մայրը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում պնդել էին, որ իրենց նկատմամբ է բռնություն կիրառվել, սակայն դատարան է բերվել բոլորովին այլ գործ :  Երեկ՝ հուլիսի 9-ին,  «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի  ներկայացուցիչներնը էլ կառավարության դիմաց  բողոքի ակցիա էին  կազմակերպել, որի ժամանակ նամակ փոխանցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նրանք նամակով դիմել էին նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

IMG_3135IMG_3109IMG_3117IMG_3138

Դիտվել է 146 անգամ
 


Այս թեմայով