Photo,video. Գ. Ծառուկյանը Լատվիայում մասնակցել է «Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգա» հյուրանոցի բացման արարողությանը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել է Լատվիայի Հանրապետություն, որտեղ մասնակցել է «Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգա» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի, ներկա են գտնվել նաև Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը և «Կեմպինսկի» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Մարկուս Սեմմերը: Ռիգայի սրտում գտնվող պատմական հյուրանոցը 2011թ-ից պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Նրա կառավարումը հանձնված է աշխարհահռչակ Կեմպինսկի ընկերությանը: 5 աստղանի լյուքս դասի Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգան իր շքեղությամբ ու առաջարկող ծառայություններով Մերձբալթյան երկրներում առաջինն է:


 


Այս թեմայով