Photo. Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «Հայաստան» կինոթատրոնը բացվեց

Photo. Սերժ Սարգսյանի մասնակցությամբ  «Հայաստան» կինոթատրոնը բացվեցՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 1-ին, ներկա է գտնվել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում Հանրապետության նախագահը ծանոթացել է 2013 թվականից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին եւ կատարված շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների արդյունքում ստեղծված ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոնի (կինոթատրոն, խաղասրահներ, երաժշտական ժամանցի կենտրոն) հնարավորություններին:

Ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար կենտրոնում գործում են նաեւ սննդի կետեր, սրճարաններ: Պատասխանատուների հավաստմամբ, նախատեսվում է, որ 2-3 ամսից կգործի կենտրոնի երաժշտական ժամանցի կենտրոնը: Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաեւ հարակից այգու մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, հիմնովին նոր դիզայնով կառուցվել է այգու եւ շենքի լուսային ձեւավորումը, վերանորոգվել են այգու շատրվանները:

Կենտրոնում կիրականացվեն նաեւ բարեգործական ծրագրեր, կկազմակերպվեն երիտասարդ կինոգործիչների, կինոյի տեխնիկական մասնագետների ուսումնական դասընթացներ:

Կինոթատրոնն այս տարի իր դռներն է բացելու նաեւ «Ոսկե ծիրան» միջազգա-յին կինոփառատոնի մասնակիցների համար. ցուցադրվելու են փառատոնի մասնակից ֆիլմեր, հյուրընկալվելու են մասնակից ռեժիսորներն ու դերասանները, կազմակերպվելու են քննարկումներ, կինոդիտումներ:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով