Photo, video. Ադրբեջանական բանակը փորձել է զրահատեխնիկա խոցել, բայց կրկին վրիպել է. . ԼՂՀ ՊԲ

Spike_bekorԱպրիլի 23-ին ադրբեջանական բանակը փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական քարոզչամեքենան սեփական բանակի ձախողումները կոծկելու համար անընդհատ նոր ուղիներ է փնտրում, որոնք սակայն իրականում բացահայտում են հակառակորդի քարոզչական թեզերի սնանկ բնույթը: Քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ եւ Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ եւ օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին հերթական ադրբեջանական ստին, այլեւ ամբողջ աշխարհին ցույց տվեցին հակառակորդի իրական դեմքը: Ադրբեջանական քարոզչամեքենայի մյուս անիմաստ հնարքը հանրությանը քաջ հայտնի բարձրաստիճան հայ զինվորականներին սպանված կամ ծանր վիրավորված հայտարարելն է:

Ադրբեջանական քարոզչամեքենան դեռեւս մինչեւ ապրիլյան պատերազմը հասցրել էր «սպանել» գնդապետ Ջ. Հարությունյանին, քառօրյա պատերազմի ընթացքում նրան «միացան» նաեւ գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Իհարկե, «սպանվելու» հաջորդ օրն ուղիղ եթերում տրված նրանց հարցազրույցները միանգամայն բավարար էին ադրբեջանական քարոզչամեքենայի կոպիտ, բացահայտ ստի վրա հիմնված աշխատաոճը բացահայտելու համար: Սակայն ապրիլի 23-ին ադրբեջանցիները ծանր վիրավոր հայտարարեցին նաեւ գնդապետ Ա. Մելքումյանին, ով այս պահին էլ բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները:

Հետաքրքիր է, որ նույն օրը ադրբեջանական բանակն իր իսկ նախաձեռնած սադրանքների արդյունքում ցավագին հարվածներ է ստացել: Ըստ երեւույթին ստացած հարվածների ցավը մեղմելու համար ապրիլի 23-ին իբր թե խփված հայկական տանկի մասին հաղորդագրությունը բավարար չեն համարել եւ որոշել են շահարկել նաեւ գնդապետ Մելքումյանի անունը: Ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատաոճն իմանալով՝ պարզապես զարմանալի է, որ նրանք չեն պնդում, թե «վիրավորվելու» պահին գնդապետ Մելքումյանը գտնվել է «խոցված» տանկի զրահի վրա: Զարմանալի է նաեւ, որ նույն տանկի անձնակազմի անդամների թվում չեն նշել նաեւ «դիպուկահարներ» Նազենի Հովհաննիսյանի՝ հանրահայտ հաղորդավարուհու, եւ Մարգարիտա Խաչատրյանի «Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավարների անունները:

Ապրիլի 23-ի եւ 24-ի ադրբեջանական հաղորդագրություններում իրականության հետ միակ առնչությունն այն է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր:

Կիրառված հրթիռի բեկորների լուսանկարներն ու «ծանր վիրավորված» գնդապետ Ա. Մելքումյանի մասին պատմող սյուժեն՝ ստորեւ:


spike_lr
SPIKE MR_LR
Spike_bekorSpike_bekor_1Spike_bekor_3

Դիտվել է 220 անգամ
 


Այս թեմայով