Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo.Սեյրան Օհանյանը պետք է բացատրություն տա. Որտեղի՞ց կնոջ մի քանի տասնյակ միլիոնանոց մուշտակը

Photo.Սեյրան Օհանյանը պետք է բացատրություն տա. Որտեղի՞ց կնոջ մի քանի տասնյակ միլիոնանոց մուշտակը


54f9cad54f40f_mediumՆման մուշտակ կարելի է գնել սկսած 50-ից 60 հազար դոլարից:

Politik.am: ՓԱՍՏ: ՀՀ Պաշտպանության նախարարի կամ նրա ընտանիքի մասին հրապարակում պատրաստողը շատ հաճախ որոշ շրջանակների կողմից քավության նոխազ է դառնում, սակայն չպետք է դա համարել պատրվակ և չանդրադառնալ Սեյրան Օհանյանին և նրա կնոջ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանին:

Ռուզաննա Խաչատրյանի մասին մամուլը օրեր առաջ գրեց, որ տարաձայնություններ ունի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, իսկ դրանից հետո քննարկման առարկա դարձավ ՊՆ նախարարի տիկնոջ մուշտակը:

Ստորև ներկայացված լուսանկարում Սեյրան Օհանյանի կինն է` Եռաբլուրում: Ռուզաննա Խաչատրյանը ինչպես տեսնում ենք կրում հյուսիսային սառուցյալ օվկիանոսի աղվեսի մորթուց կարված մուշտակ: Այն, որ մուշտակը բնական է չպետք է դնել կասկածի տակ, սակայն թե որքան արժի` լուրջ հարց է:

«Հայաստանում նման մուշտակ ձեռք բերել գրեթե անհնարին է»,- Politik.am-ի հետ զրույցում ասում է մուշտակների վաճառքով զբաղվող գործարարը, բայց դժվարանում է ասել նույնիսկ գինը.«Նման մուշտակ կարելի է գնել սկսած 50-ից 60 հազար դոլարից, բայց դրսից»:

Ուշագրավ է, որ Ռուզաննա Խաչատրյանը լինելով Առողջապահության նախարարի խորհրդական, մեկ տարում վաստակում է ընդամենը 1 միլիոն 698 հազար դրամ, որը եթե բաժանենք ամիսների, ապա կստացվի ընդամենը 141 հազար 500 դրամ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատավարձը և թոշակը միասին կազմում է 9 միլիոն 396 հազար 600 դրամ, իսկ մեկ ամսվա կտրվածքով Սեյրան Օհանյանը պետությունից ստանում է 783 հազար դրամ:

Այժմ հետաքրքիր է,  թե ինչպես է ստացվում, որ Օհանյանի կինը կրում է մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ մուշտակ, իսկ 141 հազար դրամ աշխատավարձ ստացող ՊՆ պայմանագրային շարքային զինծառայողը պետք է առնվազն թոշակի անցնելուց կարողանա գնել նման նվեր (բայց դժվար թե բնականը) իր տիկնոջը, միայն այն դեպքում, երբ չուտի ոչ մի բան, չհագնի որևէ զգեստ:

ՊՆ-ն նախարարը պարատավոր է բացատրություն տալ, թե որտեղի՞ց կնոջ մի քանի միլիոնանոց մուշտակը:

Դիտվել է 2,292 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy