1-ին հանրապետության հիմնադրի տունը` փլուզման վտանգի տակ (Photo)

 

IMG_20150527_140527Առաջին հանրապետության հիմնադրի տունը (Երևան), որտեղ նա ապրել է՝ պարզապես անհավատալի տեսք ունի:

Politik.am: ՓԱՍՏ: Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում տոնում ենք Առաջին հանրապետության անկախության օրը: Ցավոք Առաջին հանրապետության գոյությունը երկար չտևեց և 1918 թվականին հռչակված անկախությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին վերացավ: 1918 թվականի սկզբին  Երևանում  իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Արամ Մանուկյանը եղել է Առաջին հանրապետության ներքին գործերի նախարարը:

 

Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի և Աբովյան փողոցի հատման մասից 50 մետր դեպի Մաշտոցի պողոտա տեղակայված է Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա ապրել  և  մահացել է (1917-1919թթ.):

Պատմաբանները փաստում և անուրանալի են համարում Արամ Մանուկյանի ավանդը հայ ժողովրդի պատմության մեջ, սակայն Հայաստանի կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը ըստ էության ճիշտ չեն ընկալել, թե Արամ Մանուկյանն ով է եղել և ինչ է արել: Դրա ապացույցն էլ Մանուկյանի տան ներկայիս վիճակն է, որը չենք մեկնաբանելու: Պարզապես առաջարկում ենք դիտել լուսանկարները:

IMG_20150527_140527

IMG_20150527_14054011310969_1654879451402617_902556867_nIMG_20150527_140617IMG_20150527_140617IMG_20150527_140630IMG_20150527_140640IMG_20150527_140643IMG_20150527_140649IMG_20150527_140655IMG_20150527_140658IMG_20150527_140702

 

 

 

Դիտվել է 161 անգամ
 


Այս թեմայով