Photo. 670 միլիոն դոլար. 10 ամենաթանկ նախագահական ինքնաթիռները

Բոլորին է հայտնի, որ երկրների ղեկավարերը ունեն ոչ միայն ծառայողական մեքենաներ, այլ նաև ծառայողական ինքնաթիռներ, որոնք օդային գրասենյակներ են հիշեցնում: Թանկարժեք օդային տրանսպորտ ունեն գրեթե բոլոր երկրների նախագահները, անգամ այն երկրները, որոնք ծայրահեղ աղքատ տնտեսություն ունեն: Politik.am-ը իր ընթերցողներին կներկայացնի աշխարհի 10 ամենաթանկ նախագահական օդանավերը:

10-րդ տեղում  Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության  նախագահ Աբդուլ Համիդի ինքնաթիռն է: Նախագահական Բոինգ 777-ը բավական հարմարավետ է և արժե 260 միլիոն դոլար:

9-րդ տեղում Հորդանանի թագավորին պատկանող օդանավն է: Այն տպավորիչ չափսեր ունի: Թագավորական Airbus A340-600 75մետր երկարություն ունի և համարվում է աշծարհի ամենաանվտանգ ինքնաթիռներից մեկը: Աբդալա իբն Հուսեյն 2-րդին սպասարկող ինքնաթիռն արժե 275 միլիոն դոլար:

8-րդ տեղում է Ճապոնիայի վարչապետին սպասարկող Boing 747-400: Այս օդանավը Ճապոնիայի վարչապետի սիրելի փոխադրամիջոցն է: Նա իր բազմաթիվ հանդիպումներ անցկացնում է հենց այս օդային գրասենյակում: Ճապոնիայի վարչապետ Սինձո Ապեին պատկանող ինքնաթիռն արժե 300 միլիոն դոլար:

Աշխարհում 7-րդ ամենաթանկ օդանավը պատկանում է Եմենի նախագահին: Այս աղքատ երկրի նախագահ Ալ-Խադի Մանսուրը աշխարհով մեկ շրջում է շքեղ Boing 747 SP օդանավով: Եմենի նախագահին իր երկրի տնտեսական անկայուն վիճակը չի խանգարել  ձեռք բերել 300 միլիոն դոլարով: Աշխարհում նմանատիպ 45 ինքաթիռ կա:

Տպավորիչ է նաև ԱՄՆ նախագահներին սպասարկող ինքնաթիռը: Այն Boing ընկերության հատուկ թողարկված մոդելներից է: Ինքնաթիռը ունի անվտանգության լավագույն համակարգերից մեկը: Այն արժե 328 միլոին դոլար: Նախագահական ինքնաթիռների թոփ տասնյակում այն զբաղեցնում է 6-րդ տեղը:

Թանկարժեք ինքնաթիռների սիրահար է նաև Զիմբաբվեյի նախագահ Ռոբերտ Մուգաբեն: Նրան սպասարկում է շքեղ Boing 767 օդանավը: Այս ինքնաթիռը Զիմբաբվեյի նախագահը ձեռք է բերել ավելի քան 400 միլիոն դոլարով:

Դե իհարկե նախագահական թանկարժեք ինքնաթիռների շարքում չէր կարող չլինել Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող ինքնաթիռը: Թագաժառանգին պատկանող Airobus A380 նման է օդային շքեղ հյուրանոցի: Բացի այս ինքնաթիռից թագաժառանգը ունի այլ երեք ինքնաթիռ ևս, սակայն սա նրա ամենաթանկ օդանավն է, որն արժե 500 միլիոն դոլար:

 Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նետոն ևս թանկարժեք ինքնաթիռների սիրահար է: Մեքսիկայի նախագահին սպասարկող ինքնաթիռն արժե ավելի քան 500 միոն դոլար:

Ամենաթանկ նախագահական ինքնաթիռը պատկանում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզին: Նրան սպասարկում է  670 միլիոն դոլար արժեցող ինքնաթիռ: Ինքնաթիռը չտեսնված շքեղությամբ է պատված: Ինքնաթիռի ներսու կա անգամ ոսկեպատ շատրվան:

Իսկ վերջում, որպես բոնուս կներկայացնեն ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռը:  2007-ի նոյեմբերին Հայաստանը գնեց Airbus A319-132 մակնիշի ինքնաթիռ: Այս նոր ինքնաթիռը կառուցվել էր 1998-ի նոյեմբերին եւ պատկանում էր «ACJ319» ընտանիքին, այսինքն՝ կորպորատիվ կամ VIP ինքնաթիռ էր: Գնելու պահին ինքնաթիռը, ըստ տեղական մամուլի հրապարակումների արժեցել էր 40 միլիոն դոլար:

Դիտվել է 1,622 անգամ
 


Այս թեմայով