Photo. Ո՞ւմ համար է քաղաքապետարանը տեղադրել նստարանները


unnamedՆստարանների գնման համար էլ  մրցույթ չի իրականացվում:

Երևանի քաղաքապետարանի կողմից բարեկարգման աշխատքներ կատարելու շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանում` Բուսաբանական այգու հարևանությամբ, տեղադրվել են «Երևան» ձուլվածքով նստարաններ, որոնց մեկ հատն արժե 165 հազար դրամ։ 2015 թվականին մեկ նստարանի գինը 5 հազար դրամով աճել է: Այս վայրը, ինչես երևում է լուսանկարներից, նստարանները տեղադրելու նպատակահարմար գոտի չի: Լավ է, որ քաղաքապետարանը նստարաններ է տեղադրում մայրաքաղաքում, բայց ինչու է այդքան գումար տրվում նստարաններին, եթե դրանց վրա մարդիկ չեն ստում։ Փողոցի այդ հատվածում, որևէ շինություն, սպասարկման կետ, վերգետնյա կամ ստորգետնյա անցում, կրպակ, բնակելի գոտի չկա, նույնիսկ մեքենաների կայանումն է արգելվում պողոտայի տվյալ մայթին հարակից տարածքում ։

Նստարանների գնման համար բազմիցս է գրվել, որ մրցույթ չի իրականացվում և քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» ձուլարանից է պատվիրում դրանք: Ուշագրավ է նաև այն, որ այս ընկերությունը նշված գնից ցածր արժեքով նմանատիպ նստարան չի պատրաստում անհատների կամ ընկերությունների համար: Հավանաբար նաև, որ այդ արժեքը արդարացված լինի: Երևանում կան բազմաթիվ տարածքներ որտեղ իսկապես կա նստարաններ տեղադրու անհրաժեշտություն, պարզապես ինչպես երևում է, աննպատակահարմարությունը դարձել է աշխատելաոճ:unnamed (1) unnamed

 

Դիտվել է 316 անգամ
 


Այս թեմայով