Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo. ՊՆ համարանիշներով շքեղ մեքենաները

Photo. ՊՆ համարանիշներով շքեղ մեքենաները

avtonerՕրերս Կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ միջոցները կձևավորվեն աշխատավարձերի հաշվին՝ յուրաքանչյուր ոք 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից կհատկացնի հիմնադրամին:
Այս հայտարարությունից հետո հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ: Մարդիկ դժգոհում են, որ բյուջեն թալանող իշխանավորները պատրաստվում են նոր բեռի տակ դնել հանրությանը:

Իշխանավորները մեղադրում են քաղաքացիական հանրությանը, որ նրանք փնովում են  ներկայացված նախագիծը և չեն ցանկանում օգնել զինվորների ընտանիքներին: Այս ֆոնին լավ կլինի տեսնել, թե քաղաքում ինչ մեքենաներ են շրջում ՊՆ պետհամարանիշներով: Մեր ներկայացրած լուսանկարները իհարկե ՊՆ պետհամարանիշներով շրջող մեքենաների շատ փոքր մասն է, բայց սա էլ բավական է հասկանալու համար, որ բանակին տրվող գումարները այդքան էլ նպատակային չեն ծախսվում:

avtoner images (2)

ՊՆ 2 ՊՆ 3 պն 4 պն ՊՆ 5

Untitled-1 copy - Copy - Copy