Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo. Պաշտպանության նախարարը «Գրիբոյեդով» ակումբի անդամ

Photo. Պաշտպանության նախարարը «Գրիբոյեդով» ակումբի անդամ

11021055_940093742675780_1941151974533018171_nՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո` իշխանական լրատվամիջոցները ամեն կերպ փորձ էին անում նրան ներկայացնել, որպես արևմտամետ գործիչ: Նշվում էր, որ այդ կերպ Հայաստանը փորձում է հավասարակշռություն պահել՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որպեսզի չլինի տպավորություն, թե ՀՀ պետական ամբողջ համակարգը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո:

Իսկ իրականություն այն է, որ Վիգեն Սարգսյանը արևմտամետ է այնքանով, որքանով գործող իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները, որոնք մեկ գիշերում որոշեցին գնալ ԵԱՏՄ-ը:

Վիգեն Սարգսյանը  ռուսական թիվ 1 մեդիա- հոլդինգի ղեկավար, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի կողմից հիմնադրված  «Գրիբոյեդով» ակումբի անդամ է: Նա մասնակցում է այդ ակումբի հավաքներին: Իհարկե ակումի անդամները հայտարարում են, որ այն գաղտնի կամ ռուսամետ կառույց չէ, սակայն բոլորին է հասկանալի,  թե ակումբն ինչպիսի կառույց է և ինչ նպատակների է ծառայում:

11050213_940094322675722_7168341422606313529_n

11021055_940093742675780_1941151974533018171_n

 

Դիտվել է 2,479 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy