Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo. Արմեն Ամիրյանն իր տանը հյուրնկալել է մշակույթի նախկին նախարարներին

Photo. Արմեն Ամիրյանն իր տանը հյուրնկալել է մշակույթի նախկին նախարարներին

armen-1ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նորընտիր նախարար Արմեն Ամիրյանի տանն են հյուրընկալվել մշակույթի նախկին նախարարները.

Հայաստանի մշակույթի նախկին ու ներկա նախարարներն ընթրիքի սեղանի շուրջ շաբաթ երեկո քննարկեցին երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ ու որոշեցին մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարևոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարարներին, ինչպես նաև ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանին իր ընտանեկան հարկի տակ ընթրիքի էր հրավիրել նախարար Արմեն Ամիրյանը։ Նախկին նախարարներից՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գևորգ Գևորգյան, Հովիկ Հովեյան և Հասմիկ Պողոսյան, ներկա չէր միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։

armen-1 armen4 armen3 armen2 armen1

Untitled-1 copy - Copy - Copy