Photo. Ֆրանսիական ամսագիրը ծաղրել է մահացած քուրդ մանուկին

CO3O8TVWIAAmNj6Charlie Hebdo ամսագիրը`  հայտնի իր պռովոկացիոն նյութերով,  հրապարակել է ծաղրանկար մահացած սիրիացի տղայի վերաբերյալ, ում մարմինը հայտանբերվել էր ծովի ափին: Սա առաջ է բերել քննադատությունների մեծ ալիք. հայտնում է The Daily Mirror-ը : Ամսագրի շապիկին հայտնվել է մահացած երեխայի նկարը ծովի ափին, դեմքով վազի մեջ պարկած, վերևում գրված հետևյալ տողերը. «Այնքան մոտ նպատակին»: Կողքին երևում է արագ սննդի կետ, վերևում գրված «Երկու մանկական մենյու, մեկի գնով»:  Երկրորդ ` «Ապացույց նրան , որ Եվրոպան քրիտոնյա է»  վերնագրով ծաղրանկարում, պատկերված է ջրի վրա քայլող Քրիստոսը  և նրա կողքին գլխով ջրի մեջ սուզվող մահացած երեխա: Նկարն ունի հետևյալ մեկնաբանությունը . «Քրիստոնյաները քայլում են ջրի վրա , իսկ մուսուլմանները խեղդվում»: Ծաղրանկարները բարձրացրել են դժգոհությունների մեծ ալիք ինչպես հասարակական դաշտում, այնպես էլ համացանցում :

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով