Home » ԺԱՄԱՆՑ » Photo. Քաղաքականությամբ զբաղվող պոռնոաստղեր

Photo. Քաղաքականությամբ զբաղվող պոռնոաստղեր

1438104369_1Աշխարհում կան մարդիկ ովքեր ուղիղ իմաստով են հասկացել հայտնի ասացվածքը, որտեղ ասվում է, որ «քաղաքականությունը պոռնկություն է»: Աշխարհում կան մի շարք պոռնոաստղեր, ովքեր ոչ միայն փորձել են քաղաքականություն մտնել, այլև լուրջ հաջողությունների են հասել: Politik.am կազմել է այդ անձանց ցուցակը:

Ֆեդերիկա Զարի (Federica Zarri)

Իտալուհի պոռնոաստղ Ֆեդերիկա Զարին հայտնի է ոչ միայն մեծահասակների համար ֆիլմերում նկարահանվելով, այլև իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Լինելով Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ընկերուհին և «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդ` նա ակտիվորեն առաջ է մղել պոռնոգրաֆիան օրինականացնող օրինագիծը:

fe

 

Միլի Դաբրաչիո (Milly D’Abbraccio)

Մեկ այլ հայտնի իտալուհի պոռնոաստղ Միլի Դաբրաչիոն իր կարիերան սկսել է Միսս Իտալիա 1878 մրցույթին մասնակցելով, բավական հաջող աշխատել է հեռուստատեսությունում, սակայն վերջիվերջո 1984թ.-ին որոշել է նկարահանվել պոռնոգրաֆիկ ֆիմերում: Անդամակցելով Իտալիայի Սոցիալիստական կուսակցությանը` 2008թ.-ին առաջադրել է իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, սակայն չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ: Նա նաև իր թեկնածությունն է առաջադրել Մոնցայի և Տորե դել Գրեկոյի քաղաքապետի ընտրություններում:

mila

Դոլի Բաստեր (Dolly Buster)

1969թ.-ին Պրահայում ծնված Դոլի Բաստերը բավական հայտնի պոռնոաստղ է և միաժամանակ պոռնոֆիլմերի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր: 2004թ.-ին նա առաջադրել է իր թեկնածությունը Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ չեխական կուսակցությունների մեկի ցուցակով, սակայն այդ կուսակցությանը հաջողվել է ստանալ միայն ընտրողների 0,71% քվեն:3

Մերի Քերի (Mary Carey)

Հայտնի պոռնոաստղ Մերի Քերիին հեշտությամբ կարելի է անվանել ակտիվ քաղաքական գործիչ, քանի որ նրա կողմից առաջ քաշվող գաղափարները ադեկվատ չես համարի: Միայն նա հեշտությամբ կարող է առաջարկել հարկ սահմանել սիլիկոնե կրծքերի համար կամ հանցավորության մակարդակը նվազեցնելու նպատակով զենքերը փոխարինել պոռնոգրաֆիայի հետ: Այնուամենայնիվ այս ամենը չի խանգարել նրան 2003թ.-ին մասնակցել Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին` որպես անկախ թեկնածու: Նրա մրցակիցն էր Առնոլդ Շվարցենեգերը, և ինչպես պարզվեց, տղամարդկային բիրտ ուժը հաղթեց կանացի հմայքին, կամ էլ Կալիֆորնայի տղամարդիկ համարժեք չհամարեցին զենքի փոխարինումը պոռնոգրաֆիկ ֆիլմերի հետ:

4

Մերիլին Չեմբերս (Marilyn Chambers)

Հայտնի պոռնոաստղ Մերիլին Չեմբերսը նույնպես անցել է կարիերայի բավական երկար ճանապարհ` գովազդում նկարահանվող հմայիչ աղջկանից մինչև ֆիլմերի դերասանուհի, ֆիլմերի դերասանուհուց վերջապես մինչև պոռնոաստղ: Եվ ահա ունենալով բազում դերեր ամենահայտնի պոռնոֆիլմերում` նրան ոչինչ չէր կարող խանգարել 2004թ.-ին աշխատանքի տեղավորվել ԱՄՆ-ի փոխնախագահի գրասենյակում:

5

 

Միմի Միյագի (Mimi Miyagi)

Միմի Միյագին հայտնի ամերիկացի պոռնոաստղ է, ով ծագումով Ֆիլիպիններից է: Հավանաբար նա չէր սիրում կրթվել և այդ իսկ պատճառով հերթով դուրս մնալով երկու կոլեջներից` սկսեց նկարահանվել պոռնոֆիլմերում: Շատ արագ նա դարձավ ամենահեղինակավոր ամերիկուհի պոռնոաստղերից մեկը և որոշեց հետ բերել կորցրածը: Իհարկե, նա ոչ թե որոշեց ուսում ստանալ, այլ 2006թ.-ին առաջադրել իր թեկնածությունը Նեվադայի նահանգապետի ընտրություններում: Հանուն հաղթանակի նա անգամ թողեց աշխատանքը պոռնոարտադրության ոլորտում, սակայն ընտրություններում պարտվելուց հետո հաճույքով վերադարձավ հարազատ աշխատանքին:

6

 

Ելենա Բերկովա (Елена Беркова)

Ռուսաստանում ևս պոռնոաստղերը հասցրել են քաղաքական հայտ ներկայացնել: «Дом-2» սկանդալային շոուի մասնակից Ելենա Բերկովան 2007թ.-ի մարտին հայտարարեց, թե մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Սոչիի քաղաքապետի ընտրություններում: Սակայն անհայտ պատճառներով նա վերջիվերջո որոշեց հրաժարվել հավանաբար չափազանց կանխատեսելի արդյունքով ընտրական պայքարին մասնակցելուց:

7

 

Լիթլ Ջոդի (Little Jodi)

Հայտնի ավստրալուհի պոռնոաստղ Ջոդի Մուրը, նույն ինքը` Փոքրիկ Ջոդին, ինչպես և իր բազմաթիվ կոլեգաները, կարիերան սկսել է մերկապարով: 1996-2001թթ.-ին նա աշխատել է որպես մերկապարուհի, ապա որոշել, այսպես ասած, խորացնել մասնագիտական ունակությունները և նկարահանվել մեծահասակների համար ֆիլմերում: 2001թ.-ին նա առաջադրել է թեկնածությունը Կվիսլենդ նահանգապետի ընտրություններում, այնուհետև հավակնել Բրիսբեն քաղաքի քաղաքապետի պաշտոնին, իսկ ահա 2004թ.-ին առաջադրել իր թեկնածությունը սենատի ընտրություններում: Սակայն ավստրալացիները որևէ կերպ չէին հավատում նրա նախընտրական խոստումներին:

8

Չիչոլինա (Chicholina)

Եվս մեկ իտալուհի պոռնոաստղ Չիչոլինան իր քաղաքական կարիերան սկսել է դեռ 1979թ.-ից, երբ ընտրվեց իտալական առաջին կանաչների կուսակցության` «Lista del Sole» -ի առաջատար թեկնածու: Նրա քաղաքական կարիերան բավական հաջող աճ է արձանագրել, ինչի արդյունքում 6 տարի անց ճամբարափոխ է եղել և դարձել «Partito Radicale» կուսակցության անդամ: Եվ ինչպես իրեն հարգող ցանկացած կայացած քաղաքական գործիչ, 1991թ.-ին հիմնել է սեփական «Սիրո կուսակցություն» կուսակցությունը: Նա իր թեկնածությունն է առաջադրել Մոնցա քաղաքի քաղաքապետի ընտրություններում:

9

 

Սաշա Գրեյ (Sasha Grey)

Չնայած Սաշա Գրեյը որևէ ընտրության չի առաջադրել իր թեկնածությունը` ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին` քարոզելով աջ-լիբերալ քաղաքական սկզբունքներ: Նա, օրինակ, մասնակցել է «Equal Pay Day» բելգիական ազգային կոմիտեի սոցիալական գովազդի նկարահանումներին, որը պահանջում է տղամարդկանց և կանանց աշխատանքի հավասար վարձատրություն, որում պնդում են, որ պոռնոգրաֆիան գուցե միակ ոլորտն է, որտեղ կանայք կարող են տղամարդկանցից բարձր վարձատրվել: Նա նաև աջակցել է «Occupy Wall Street» շարժմանը և 2013թ.-ին Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը, համերաշխություն արտահայտել Pussy Riot խմբի աղջիկներին և կողմ արտահայտվել ԱՄՆ-ում առողջապահության լիակատար համազգային համակարգի ներդրմանը: Նա միայն ափսոսում է, որ պոռնոաստղերը չունեն սեփական արհմիությունները:

10

Դիտվել է 832 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy