Photo. Սուտ, որի դիմաց Ադրբեջանին պետք է տրվի 5 շրջան. Հայաստանը միայն կորցնում է

13312615_2050336018525011_8435943369442269636_nԼՂՀ հիմնախնդրի մասին խոսելիս միշտ հիշատակվում են փոխզիջումներ, որոնք պետք է անեն կողմերը, որպեսզի հնարավոր լինի խնդիրը վերջնական և ամբողջական տեսքով լուծել:

Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկար ժամանակ քննարկում են Մադրիդյան սկզբունքները (նույն տրամաբանությամբ է նաև կազմված կազանյան փաստաթուղթը), որոնք հակամարտող կողմերի հետ խորհրդակցելով մշակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Մադրիդյան սկզբունքների 3-րդ կետն ասում է.

ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:

– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է  միջազգային անցումային  հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

Նույն փաստաթղթի 4-րդ կետն ասում է.

 Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:

Փաստորեն, ըստ Մադրիդյան սկզբունքների (նաև կազանյան փաստաթղթի) Հայաստանին առաջարկվում է Ադրբեջանին հանձնել ԼՂՀ շրջակա բոլոր շրջանները, որպեսզի Ադրբեջանը Հայաստան-Արցախ կապող մինջանցք տրամադրի: Սա ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համարվում է փոխզիջում:

Սակայն բավական է պատմական փոքրիկ հետհայաց կատարել և տեսնել, որ այս ամենը թչ թե փոխզիջում է, այլ Հայաստանի կողմից իրականացվող միակողմանի զիջում և հանուն Արցախի ոչ հստակ ապագայի:

Իրականության մեջ, անգամ ԽՍՀՄ կողմից Արցախի` Ադրբեջանին անօրինական հանձնումից հետո էլ, Արցախը և Հայաստանը ունեցել են ցամաքային կապ: 1920-ական թվականներին Հայաստանը և Արցախու ունեցել են ընդհանուր սահման: Այս փաստը գալիս է հաստատելու 1926 թվականին ԽՍՀՄ-ում տպագրված քարտեզից, որտեղ հստակորեն և պարզ երևում է, որ Հայաստանն ու Արցախը իրար միացնող ցամաքային հատված ունեն: Բայց արդեն 1930-ական թվականներից քարտեզը փոխվել է: Հայաստանն ու Արցախը կտրվել են իրարից և նրանց միջև ընկած տարածքը տրվել է  քրդերին:

Հայտնի է, որ 1923 թվականին Քելբաջար, Լաչին և Կուբաթլու շրջանների հիման վրա ստեղծվել է քրդական գավառքը, որը առավել հայտնի է Կարմիր Քուրդիստան անվամբ: Այս կազմավորման ստեղծման ժամանակ էլ Հայաստանն ու Արցախը շարունակում էին ունենալ ցամաքային սահման:Կարմիր Քուրդիստան գավառը լուծարվեց 1929 թվականի ապրիլի 8-ին:  1930 թվականի մայիսի 25-ի Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ որոշմամբ ստեղծվեց Քուրդիստան օկրուգը, որը Կարմիր Քուրդիստանից ավելի մեծ տարածք էր զբաղեցնում և հենց այս ժամանակ է, որ Հայաստան-Արցախ կապող ցամաքային սահմանը վերցվել է և տրվել Քրդական օկրուգին, որը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ:

Հ.Գ. Ահա այս փաստերոն ունենալով միանշանակ կարելի է ասել, որ փոխզիջում ասվածը այդքան էլ այդպես չէ և Հայաստանը տալիս է հանուն մի բանի, որը իրականության մեջ պատկանում է իրեն:

031-3-shushi-p

 


Այս թեմայով