Photo. Սեյրան Օհանյանը այցելել է ԼՂՀ

13315292_1052513284784279_9136785695562988289_nՍույն թվականի հունիսի 4-ին ուշ երեկոյան ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երկու հայկական հանրապետությունների միջև գոյություն ունեցող ռազմական համագործակցության շրջանակներում, այցելել է ԼՂՀ:
Սեյրան Օհանյանը ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և ՊԲ-ի բարձր հրամանատարության հետ այցելել են առաջնագծի հյուսիս արևելյան ուղղություն: Մատաղիս-Թալիշ հատվածում Սեյրան Օհանյանը և Լևոն Մնացականյանը այցելել են առաջնագծի տարբեր դիրքեր, զորքերի հետ տեղում հետևել մարտական ծառայության իրականացմանը, քննարկել զորքերի պատրաստությանը առնչվող խնդիրներ, հետևել կատարվող ինժեներական աշխատանքներին, զորքերի կենցաղային պայմաններին և սնունդին: Նույն օրը նախարար Օհանյանը գիշերը անցկացրել է զորքերի հետ նշված հատվածում:
Հունիսի 5-ին նախարար Սեյրան Օհանյանը շարունակել է իր աշխատանքային այցը և ԼՂՀ սահմանագծի տարբեր հատվածներում ՊԲ հրամանատարության հետ եղել է տարբեր դիրքերում, լսել հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման և համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ:

13406887_1052513288117612_8995222258438754202_n13339586_1052513321450942_3181093973563877451_n13315453_1052513324784275_6414744196106011510_n

Դիտվել է 93 անգամ
 


Այս թեմայով