Photo. Սամվել Ալեքսանյանի կինը քանդում է մարդկանց կրպակները

IMG_4604Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Սամվել Ալեքսանյանի կինը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում կառուցում է Երևանի ամենամեծ առևտրի կենտրոնը: Այս կենտրոնի բացումով կփակվի տարածում գործող 200-ից ավելի փոքր ու միջին առևտրի կետերը և նրանք կամ ստիպված կլինեն աշխատել Սամվել Ալեքսանյանի կնոջ մոտ, կամ՝ դադարեցնել իրենց բիզնես գործունեությունը: Ամենայն հավանականությամբ նրանք ևս կկորցնեն իրենց աշխատատեղերը, ինչպես կորցրեցին Մաշտոցի պողոտայի «Ծածկած շուկա»-ի առևտրականները:

Հիմա արդեն իսկ քանդված էին մի քանի խանութներ և տարածքի մյուս առևտրականները չգիտեն ինչ է լինելու իրենց հետ: Գրեթե բոլորը այս տարածքները ձեռք են բերել տարիներ առաջ և իրենց ընտանիքներն այստեղ աշխատած գումարներով էին պահում: Հիմա նրանք կամ պետք է դառնան Սամվել Ալեքսանյանի կնոջ աշխատողները կամ դառնան գործազուրկ և հեռանան Հայաստանից:

IMG_4606

IMG_4604

IMG_4602

Դիտվել է 3,181 անգամ
 


Այս թեմայով