Photo. Ռուսաստանը լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել Սիրիայում

big_thumb_b5edd8334ecf2de9132693d4846e8f4eԱմերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor գործակալությունը հրապարակել է մարտի 17-ին տիեզերքից արված նկարներ, որոնցում երևում են Լաթաքիայում ռուսական ավիաբազան և Տարտուս նավահանգիստը:

 Նշվում է, որ լուսանկարները ցույց են տալիս, որ մարտի 17-ի կեսօրի դրությամբ Սիրիան լքել է ռուսական ավիախմբի ավելի քան քառորդ մասը:

 Stratfor-ի տվյալներով՝ մարտի 15-ին թռել են երեք Սու-34 ինքնաթիռներ, տրանսպորտային Տու-154-ը, մեկ օր անց՝ բոլոր 12 Սու-25-երն ու տրանսպորտային Իլ-76-երի մի մասը:

 Սու-24 ինքնաթիռները, որոնք երևում են լուսանկարներում, հավանաբար արդեն լքել են բազան, նշում է գործակալությունը:

 Stratfor-ը, սակայն, հաղորդում է, որ Ռուսաստանը վերջին օրերին ավիաբազայում լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել:

 «Լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսները ոչ միայն ընդլայնում են ենթակառուցվածքն ու ավիաբազայի օբյեկտները, այլ նաև այն, որ այնտեղ վերջին մի քանի օրերին լրացուցիչ ակտիվներ են տեղակայել՝ ներառյալ մարտական Մի-28 և Կա-52 ուղղաթիռները», -ասված է զեկույցում։

 Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը դեռ դուրս չի բերել բոլոր Սու-30 և Սու-35 ինքնաթիռները:

 Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր մարտի 15-ից ռուսական ավիացիան Սիրիայից դուրս բերելու մասին։

Focal-Point-Latakia-031716-imagery (1) Focal-Point-Latakia-Air-Defense-031716 Focal-Point-Latakia-Construction-031716 (1) Focal-Point-Latakia-Naval-031716

 


Այս թեմայով