Photo. Ում հետ է ամուսնացել Պուտինի նախկին կինը

panoramaԿոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ ազգանվան փոփոխության և նրա կողմից անշարժ գույքի հետ կապված գործողությունների իրականացման մասին փաստաթղթերը, որոնք ավելի վաղ հրապարակել էր «Սոբեսեդնիկ» ամսագիրը։ Այդ մասին հայտնել է հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը, գրում է tvrain.ru-ն։

 «Օզերո» կոոպերատիվի ստեղծման մասին փաստաթղթում որպես Վլադիմիր Պուտինի հասցե նշվում է բնակարան, որը 2015 թվականի հուլիսի 23-ին անցել է Լյուդմիլա Պուտինայի քրոջը, իսկ օգոստոսի 24-ին՝ արդեն Լյուդմիլա Օչերետնայային: Նրա անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը համընկնում են Լյուդմիլա Պուտինայի տվյալների հետ։

 Նշվում է, որ Լյուդիմիլա Պուտինան երկար ժամանակ է՝ հովանավորում է Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոնը, որը ղեկավարում է 37-ամյա Արթուր Օչերետնին: «Սոբեսեդնիկ» ամսագիրն իր հետաքննությունում հենց նրան է անվանել Լյուդմիլա Պուտինայի նոր ամուսին։

 


Այս թեմայով