Photo. Որտեղից ոստիկանապետին 150 հազար դոլար արժողությամբ մեքենա

vladimir-gasparyan-meqena-600x400Երեկ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը  հպարտորեն տարածել էր հաղորդագրություն, որում ներկայացնում էր, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ինչպես է անձնական օրինակով հետևում ՃՈ ցուցումներին.«Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է աշխատակազմին հետևել ՃՈ կոչին: ՀՀ ոստիկանապետն իր ավտոշարասյունն ուղարկել է տեխսպասրակման կետ և անձնական օրինակով ցույց տվել բոլորին, որ անհրաժեշտ է և՛ ծառայողական, և՛ անձնական ավտոմեքենաների դիմապակու մգեցված թաղանթները հեռացնել», ասվում է հաղորդագրության մեջ:

Հետաքրքիր է, որ հաղորդագրության հետ տարածվել է նաև մի լուսնկար, որտեղ երևում է Վլադիմիր Գասպարյանին պատկանող 01VV010 պետհամարանիշով Mercedes G500 ավտոմեքենա: Մեքենան ինչպես տարիներ առաջ գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը արժե 150 հազար դոլար: Վլադիմիր Գասպարյանը իր կենսագրության ողջ ընթացքում զբաղեցրել է պետական պաշտոն իրավապահ համակարգում: Նա չունի որևէ բիզնես: Հասկանալի է նաև, որ դժվար կլինի ոստիկանապետի աշխատավարձով նման մեքենա ձեռք բերել: Հիմա շատ լավ կլինի, որ բացի ՃՈ ցուցումներին հետևելուց հարգարժան ոստիկանապետը անձնական օրինակով ցույց տա, թե որտեղից իրեն այդ թանկարժեք մեքենան:

Հ.Գ. Մենք վստահ ենք, որ ոստիկանապետի այս քայլը կստիպի շատ պաշտոնյաների ներկայացնել իրենց թանկարժեք մեքենաների ձեռքբերման պատմությունը:

vladimir-gasparyan-meqena-600x400

 


Այս թեմայով