Photo. Ով է զինված խմբի ղեկավարը

26bc33e04d0f02df33141448615284-978Այսօր լրագրողների հետ հանդիպեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով ներկայացնում է Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի և խմբի որոշ անձանց շահերը: Նա նախ նշեց, որ ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասով և նույն օրենսգրքի 235 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով: Սույն գործի շրջանակներում Արթուր Վալերիի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուրի հայրը` Վալերի Վարդանյանը, եղել է ազատամարտիկ, տասնյակ անգամներ անցել է թշնամու թիկունքը և ռազմական գործողություններից մեկի ժամանակ նահատակվել: Վալերի Վարդանյանը թաղված է Եռաբլուրում: Նրա տղան` Արթուրը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել, ստացել է փայլուն կրթություն Եվրոպայում, ունեցել է լավ աշխատանք, ունի ընտանիք և երեք անչափահաս երեխաներ, սակայն թողել է այդ ամենը` իր ուրույն լուման ներդնելով Քեսաբի ազատագրության համար»,- ասաց փաստաբանը:

 

Դիտվել է 194 անգամ
 


Այս թեմայով