Photo. Ոստիկանապետը կպատժի՞ իր թիկնապահին

88197Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով: Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ:
Մինչ ոստիկանապետի հրահանգները Politik.am արդեն իսկ անդրադարձել էր այս խնդրին և նկատել, որ զանգվածային անկարգություններին մասնակից է նաև ոստիկանության պետի թիկնազորի անդամներից մեկը: Այս կապակցությամբ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանից անգամ մեկնաբանություն էր խնդրել, ինչը մնացել էր անպատասխան:
Հիամ հետաքրքիր է Վլադիմիր Գասպարյանը նկատել է իր թիկնազորի անդամին կամ իրեն տեղեկացրել են, որ հանությունը գոնե մի քաղաքացիական հագուստով կասկածելի անձի բացահայտել է ու մնում է ոստիկանությունը հստակ բացատրություն ներկայացնի, թե տվյալ անձը ինչ առաջադրանք էր իրականացնում Սարի Թաղում:
13895532_1127326093980610_3958843234811076779_n
13895160_1127326263980593_4056070314971741896_n
Դիտվել է 392 անգամ
 


Այս թեմայով