Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo. Նախարարը 690 միլիոն է փոխանցել իր օրինախախտ կազմակերպությանը

Photo. Նախարարը 690 միլիոն է փոխանցել իր օրինախախտ կազմակերպությանը

big_50a40208aՊարզվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը իր պաշտոնավարման տարիներին մեծ սեր է ունեցել օրինախախտ կազմակերպությունների հետ:

Գագիկ Խաչատրյանը` իր պաշտոնավարման տարիներին, ավելի քան 5 միլիարդ դրամի հասնող շինարարական աշխատանք է վստահել «Սահակյանշին» ՍՊԸ-ին: Որոշման տեղեկանքից պարզվում է, որ շինաշխատանքների մրցույթներն անցկացվել են «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» եղանակով։ Այն գնորդին թույլ է տալիս ընտրել «անհրաժեշտ» ընկերությանը։

Այս ստվերային գործարքներից հետո եղան հրապարակումներ, որ ընկերությունը կապ ունի ՊԵԿ ղեկավար, այնուհետև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ: Նման հրապարակումներից հետո մի քանի անգամ Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Սահակյանշին» ՍՊԸ-ին օրինախախտումների համար: Հաշվի առնելով այն գումարները, որոնք պետական բյուջեից հատկացվում էին ընկերությանը՝ տուգանքները բավական խղճուկ էին: 2015 թվականի նոյեմբերին, երբ ֆինասների նախարար էր Գագիկ Խաչատրյանը, նախարարությունը 50 հազար դրամով տուգանել էր վերնշված ընկերությանը:

Հետաքրքիր է, որ այս օրինախախտ ընկերության հետ ամիսներ հետո՝ 2016 թվականի փետրվար ամսին Գագիկ Խաչատրյանի հրահանգով Ֆինասների նախարարությունը՝ 690 միլիոն դրամի պայմանագիր է կնքում:Պայմանագիր

Ի դեպ այս ընկերությունը  ընտրվել է առանց մրցույթի և հնարավորություն չի տրվել այլ ընկերությունների ևս մասնակից դառնալ: Հասկանալի է, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նման կոռումպացված գործիչը՝ պատահական, որևէ մեկին չէր փոխանցի այդքան մեծ գումարներ:

Politik.am-ի տեղեկությունների համաձայն ընկերությունը իրականում պատկանում է նախկին նախարարի ընտանիքին և նախարարության կողմից նշանակված չնչին տուգանքների նպատակը քարոզչական է եղել, որպեսզի մարդիկ հանկարծ չկասկածեն, որ ընկերությունը նախարարինն է:

Ի դեպ մամուլում եղան հրապարակումներ, որ այն պահին, երբ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ՊԵԿ-ը՝ 5 միլիարդ դրամի պայմանագիր էր կնքում «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ, այն դեռևս գոյություն չունեցող կազմակերպություն էր:

Պայմանագրի մասին տեղեկատվությունը վերցված է կառավարության e-gov.am կայքից։

Դիտվել է 2,635 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy