Photo. «Մորդ քաշի մի կողմ, քո եզդի լավը…». ԴԱՀԿ աշխատակից

IMG_3085Ազգությամբ եզդի Ամարյանների ընտանիքը վարչապետ Հովիկ Աբրահամյանից խնդրում է Յուրի Ամարյանի վրայից հանել անհիմն մեղադրանքը և պատժել Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցներին, որոնք, ընտանիքի անդամների պնդմամբ, իրենց հայհոյել են ու բռնության ենթարկել։

Այսօր Ամարյանները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ և նամակ փոխանցել Հովիկ Աբրահամյանին, որտեղ ներկայացրել են դեպքի մանրամասները՝ նշելով, որ խախտվել են իրենց քաղաքացիական իրավունքները, բացի դա՝ խտրականություն է ցուցաբերվել եզդի ազգի նկատմամբ։ Ընտանիքի իրավունքների պաշտպանությամբ և նրանց խնդրի բարձրաձայնմամբ զբաղվում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը politik.am_ի հետ զրույցում ասաց.«Եթե Հայաստանում պատկան մարմինները չբացառեն խտրականության դրսևորում, ապա իրենք  կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ մինչ օրս ազգային խտրականության հիմքով որևէ բողոք Հայաստանի եզդիական համայնքից չի եղել։ Մենք պահանջում ենք արդարադատություն և հետևողական ենք լինելու մինչև վերջ: Մեզ չեն կարող կանգնեցնել ակմ վախեցնել»,-հայտարարեց Համլետ Սմոյանը:

«Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի անդամ Համլետ Սմոյանը նաև տեղեկացրեց, որ նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՄԻՊ կարեն Անդրեասյանին, իսկ այսօր նամակ հանձնեցին կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանին, որը ընդունեցին կառավարության աշխատակիցները:

IMG_3085

IMG_3092

IMG_3093

IMG_3090

 


Այս թեմայով