Photo. Մոտ երկու տարեկան երեխայի կյանքը վտանգված է. դիմում նախարարին

IMG_54791 տարի 10 ամսական Մարինե Զաքարյանը արդեն 5 ամիս է ինչ բուժում է ստանում Արարատի մարզի Մասիս քաղաքի «ՄԱՍԻՍ»  օրթոպեդիկ հիվանդանոցում: Մանկահասակ աղջիկը բուժվում է  կոնք-ազդրային հոդխախտման դեմ:

Հոդախախտում, ոսկրերի հոդային ծայրերի տեղաշարժում, որի պատճառով խանգարվում է դրանց ճիշտ շփումը։ Լինում է լրիվ (հոդային ծայրերի լրիվ բաժանում) և ոչ լրիվ՝ ենթահոդախախտում (հոդամակերեսները մասամբ մնում են հպված)։ Հոդախախտված է համարվում վերջույթի ծայրամասային (մարմնից հեռու տեղադրված) հատվածը (օրինակ, ծնկան հոդի խախտման դեպքում՝ սրունքը, կոնք-ազդրային հոդում՝ ազդրը)։ Բացառություն է կազմում ողնաշարը, ուր հոդախախտված է համարվում բարձրադիր ողը։ Տարբերում են բնածին և ձեռքբերովի հոդախախտումներ։

IMG_5481

Փոքրիկ Մարինեն ի ծնե տառապում է այս հիվանդությամբ:  Ծնողները երեխային տարել են Մասիս քաղաքի հիվանդանոց հույսով, որ իրենց երեխան շուտ կապաքինվի, սակայն  հիվանդանոցային բուժումը ոչ միայն չի օգնել երեխային այլև ավելի է բարդացրել առողջական վիճակը:

IMG_5479

Փաքրիկը Աբրահամ Զաքարյանի երկրորդ երեխան է: Երեխայի հայրը, այլևս  «ՄԱՍԻՍ»  օրթոպեդիկ հիավանդանոցի բժիշկներին չի վստահում և վստահեցնում է, որ երեխայի վիճակը ծանրացել է բժիշկների և մասնավորապես բուժքույր Ռիմայի անփութության հետևանաքով. «Բժշկական անձնակազմը ծայրահեղ վատ է իրականացնում իր աշխատանքը: Երեխային իրենց մոտ եմ տարել միայն հոդերի խնդրով, սակայն հիմա արդեն բազմաթիվ այլ խնդիրներ են առաջացել: Հիմա երեխայի երկու ոտքերն ել պատված են վերքերով և թարախապալարներով>,-ասաց Արբրահամ Զաքարյանը՝  ավելացնելով, որ հիվանդանոցում ոչ թե բուժել են իր աղջկան, այլ ավելի են խորացրել հիվանդությունը. «Որևէ դրական տեղաշարժ չեմ տեսել երեխայիս մոտ, ավելին ավելի է խորացել հիվանդությունը և ոտքերը պատվել է վերքերով և թարախապալարներով: Հիվանդանոցի սանիտարահիգենիկ վիճակը ուղղակի ողբալի է՝ կեղտն ու հակահիգենիկ վիճակն ամենուր է: Ով  է այս ամենի համար պատասխանատվություն կրելու: Երբ են այս հիվանդանոցի բժիշկները զգուշությամբ վերաբերվելու մարդկային կյանքերին: Դժվարանում եմ անգամ հիվանդանոց անվանել այս հաստատությունը: Ինչ հիվանդանոց, եթե ամեն անգամ ես ստիպված էի իմ հաշվին տանել բոլոր անհրաժեշտ պարագաները՝ բինտ, սկոչ և անհրաժեշտ դեղեր: Հիմա ես չեմ դուք ասեք նման հաստատությունը կարող ենք հիվանդանոց անվանել»,-ասաց Աբրահամ Զաքարյանը:

IMG_5477

Աղջկա անվճար բուժումը Աբրահամ Զաքարյանին արժեցել է 100 հազար դրամ. «Երեխայիս անվճար բուժում էր հասնում, բայց այդ անվճար բուժումը արժեցել է 100 հազար դրամ: Ամեն անգամ ստիպված եմ եղել գումարներ վճարել  բժիշկ Հովսեփ Դանիելյանին և բուժքույր Ռիմա ….յանին: Իրենք անձամբ են ինձ ասել, որ իրենց  պայմանները նույնն են ինչ նախկին բժշկի պայմանները, այսինքն իրենց էլ պետք է վճարումներ կատարել՝ հակառակ այն բանի, որ իրենք պարտավոր էին անվճար բուժում իրականացնել: Ես հանուն երեխայի առաղջության  կատարել եմ իրենց պահանջները, բայց այսքանից հետո լռելն անիմաստ է: Կարծում եմ նման բուժաշխատողների չպետք է կյանքեր վստահել: Մասիս քաղաքի հիվանդանոցների հեղինակությունը հայտնի է բոլորին: Շատերն են իրենց ոտքով մտել հիվանդանոց, սակայն այստեղից տարել են նրանց դիակները»,-ասաց մեր զրուցակիցը:

IMG_5477

Աբրահամ Զաքարյանը դիմում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որպեսզի նախարարը հետևողական լինի այս խնդրին. «Ես չեմ ուզում, որ այդ մարդիկ աշխատեն հիվանդանոցում: Երեխայիս հանել եմ ու Մասիսի քաղաքի հիվանդանոց այլևս չեմ մտնի, բայց իմ երեխայի նման տասնյակներն են գնում Մասիսի հիվանդանոց և չեմ ցանկանա, որ մեկ այլ երեխա իմ երեխայի վիճակին հասնի: Բժիշկ Հովսեփ Դանիելյանը և բուժքույր Ռիմա յանը իրավունք չունեն մարդկանց բուժելու: Նրանք միայն կարող են հիվանդին մահվան հասցնել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ եթե նախարարը ևս անտեսի դա՝ կնշանակի, որ իր հովանու տակ են գործում այս  բժիշկները:

Բորիս Մուրազի

boroozman@gmail.com

Դիտվել է 204 անգամ
 


Այս թեմայով