Home » ՄԱՄՈՒԼ » Photo. Հովիվները Ջաբրաիլի մոտակայքում «Սմերչ»-ի բեկորներ են հայտնաբերել

Photo. Հովիվները Ջաբրաիլի մոտակայքում «Սմերչ»-ի բեկորներ են հայտնաբերել

55557Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել:Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը: Կազմակերպության թվիթերյան էջում նշվում է նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչ»-ի բեկորներն են: «Դրանք «Սմերչ»-ի այն բեկորներն են, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվել են ապրիլի 2-5-ը ռազմական գործողությունների ընթացքում»,- ասաց Հասրաթյանը: Ջաբրաիլի մոտակայքում հայտնաբերված բեկորները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ ապրիլի 2-5 քառօրա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ «Սմերչ» է կիրառել: The Halo Trust-ը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: Halo Trust-ը6 000 սակրավորներով ականազերծման աշխատանքներ է իրականացնում ԼեռնայինՂարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում,Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում:

Դիտվել է 99 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy