PHOTO. Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Օրերս Ախուրյան գետի ափին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության ծառայության սահմանապահները Թուրքիայի քաղաքացի են ձերբակալել։

Ինչպես տեղեկացնում է սահմանապահ ծառայության լրատվական բաժինը, ծառայության ընթացքում Արմավիրի սահմանային ջոկատի աշխատակիցները նկատել են անհայտ անց, որը ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել է ձուկ որսալ։ Մի քանի րոպե անձ սահմանախախտը ձերբակալվել է։

Ստուգման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է՝ ծնված 1995 թվականին։

Ձերբակալված քաղաքացին խոստովանել է կատարած հանցանքը։

Փոխհամագործակցության արդյունքում օպերատիվ տեղեկացվել են ոստիկանությունն ու Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը:

 


Այս թեմայով