Photo. Լավ լուր. Սլոյանների տան շինարարությունը արդեն սկսվել է

12938271_1548340422129172_4555245912339934252_nԵրեկ այցելել ենք հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքին:Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սլոյանների տան տանիքի ծախսը իր վրա վերցրել է Արդարադատության նախարարությունը: Նախարարության  ներկայացուցիչը այսօր Սլոյանների ընտանիքին փոխանցեց 600 հազար դրամ, քանի որ  «Շեն հոլդինգ»  կազմակերպությունը իր միջոցներով կվերանորոգի Սլոյանների տունը, իսկ տանիքի կառուցման համար շինանյութ էր տրամադրել Սեմուր ընդ Քո  կազմակերպությունը:

«Շեն հոլդինգ»  կազմակերպությունը այսօր արդեն իսկ սկսել էր շինարարական նախնական աշխատանքները: Կազմակերպության աշխատակիցները բարեկագում էին նաև Սլոյանների տուն գնացող ճանապարը, որը մինչ այդ գրեթե անանցանելի վիճակում էր: «Շեն հոլդինգ»  կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները  գլխավորում է շինարար Լավրենտին: Շինարարը և ընկերությունը մեծ ջանասիրությամբ են աշխատում: Փորձում են արագացնել շինարարությունը, որպեսզի Սլոյանները հնարավորության դեպքում եզդիների նոր տարին, որը ապրիլի 20-ին է դիմավորեն վերանորոգված տանը:

 «Օգնենք հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքին»  նախաձեռնություն

20160412_133831 20160412_134110 20160412_140010

Դիտվել է 8,350 անգամ
 


Այս թեմայով