Ոստիկանությունը առավոտյան բացել է
Ոստիկանությունը առավոտյան բացել է Երևանի Բաղրամյան պողոտան, որը նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան, փակել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամները՝ այնտեղ նստացույց սկսելով:
Ոստիկանությունն առավոտյան 5-ից պարբերաբար ակցիայի մասնակիցներին հորդորել է բացել Բաղրամյան պողոտան, սակայն ակտիվիստները չեն ենթարկվել: Առավոտյան ժամը 5:30-ին իրավապահները շղթա են կազմել ու նստացուցավորներին դուրս բերել պողոտայի երթևեկելի հատվածից:
Երևանի Բաղրամյան պողոտան, որը նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան, փակել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամները՝ այնտեղ նստացույց սկսելով: